ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԸ. ԲՀԿ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋԵԼՈՒ ԶԱՆԳԸ. ԲՀԿ
08.07.2011 | 00:00

Ճակատագրորեն հետաքրքիր ստացվեց նաև ԲՀԿ-ի «կյանքը»: Սա խաղ էր, որում կա՛մ պետք էր շահել, կա՛մ կորցնել: Ամեն ինչ:
Աշխատեց երրորդ տարբերակը:

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ ԲՐԵՆԴԸ
Քոչարյանի «պրոյեկտը» չծառայեց իր նպատակին: Չդարձավ իշխող ՀՀԿ-ին հակակշիռ: Չդարձավ խորհրդարանական մեծամասնություն: Չվերածվեց թելադրող քաղաքական ուժի: Ճիշտ է, յուրովսանն կայացավ, սակայն կանգնեց բազմաթիվ մարտահրավերների առաջ:
Ինչո՞ւ: Հազար ու մի պատճառով: Թվե՞նք: Արժե՞ որ: Լավ, մի երկու էականը. ա) «պրոյեկտը» «մեկանգամյա օգտագործման» էր, հեռահար մարտահրավերների համար լուրջ աշխատանք չէր տարվել. մաքսիմում` այն պետք է ծառայեր Քոչարյանի երրորդ «սրոկի» գաղափարին, մինիմում` վարչապետ դարձներ նրան:
Երկուսն էլ չաշխատեցին: Կուսակցությունը մնաց բուֆերում:
բ) Գաղափարական սեգմենտը գրեթե անտեսված էր: Քոչարյանն իր «կյանքի» օրոք այնպես էր աղացել, փոշիացրել քաղաքական կուսակցությունները, որ կարելի էր կարծել` վերջիններս այլևս և մեկընդմիշտ «իդեասպոսոբնի» չեն. ուժն ու ֆինանսն են մեկընդմիշտ որոշում «իրավունքը»: Հայտնի աքսիոմ է` փողը հայրենիք չունի: Բայց աուրա ունի: Այն էլ ինչպիսի: Եվ իր ներքին կանոններն է պարտադրելու խաղի մասնակիցներին:
Այդպե՛ս էլ չեղավ: Բարգավաճին քաղաքական-գաղափարական բրենդ նույնպես պետք էր, որովհետև դաշտում առկա ուժերը` ՀՀԿ-ն նժդեհա-պահպանողական գաղափարախոսության կրողն էր, անցած մեծ պատմություն ու ճամփա ուներ, նրա լիդերները քաղաքական դեմքեր էին, ՀՅԴ-ն պահանջատիրության ու հայդատականության դաշտն էր լրջորեն և «դարերով» զբաղեցրել, այսօրվա ՀԱԿ-ի ու նրա հիմք ազատականների համար էլ ղարաբաղյան խնդիրն էր «ազգահավաքի» լրջագույն կռվան, ՕԵԿ-ն էլ վաղուց ու հիմնավոր զբաղեցրել էր սոցիալական դաշտը:
ԲՀԿ-ն «ազգահավաքի» գաղափարական հենք չուներ և չստեղծեց էլ: Ինչն էլ, որպես կուսակցություն, նրա խոցելի տեղը դարձավ, որովհետև գաղափար-բրենդի բացակայությունը կանխորոշեց կուսակցությունում տեղակայված անձերի բազմազանությունը. «ամեն դաշտից` մի ծաղիկ» սկզբունքով կուսանդամների հավաքագրումը ոչ թե քաղաքական խաղ, այլ կոնյունկտուրային դեգրադացիա արձանագրեց, ինչն էլ անհետևանք չմնաց:
Այսօր, փաստորեն, գաղափարական բրենդի բացակայությունը ԲՀԿ-ն դարձրել է «քանակ» կուսակցություն (մի անգամ արդեն ասել ենք` կառույցը վերածելով որբերի ապաստանի)` որակական առումով դարձնելով անհետաքրքիր:
գ) Լիդերի խնդիրը: Հազիվ թե Քոչարյանը չհասկանար, որ Գագիկ Ծառուկյանին մղելով կուսակցության ղեկավարման` ինքը բարի ծառայություն է մատուցում իր գործընկերոջը: Նաև` կուսակցությանը: Նաև` ինքն իրեն:
Այսօր այդ «գետնին» վրա խտացած հարցերը շատ ավելին են, քան դրանց պատասխանները: Պետք էր հաշվի առնել նաև «երբեքը». ասացինք` կուսակցությունն ստեղծվում էր ի հակակշիռ ՀՀԿ-ի: Բայց չէր հաշվվել, թե ինչ է լինում ԲՀԿ-ի հետ, եթե «հափփի էնդ» չի լինում: Մանավանդ որ ԲՀԿ-ի ստեղծման օրերին անչափ լուրջ խաղի մեջ էր այնպիսի մի «կարդինալ» («գո՜րշ»), ինչպիսին ՀՀԿ-ացվող Սերժ Սարգսյանն էր:
Ասել ենք, ասում ենք, ասելու ենք. ԲՀԿ խաղատախտակն «իդեասպոսոբնի»-քաղաքական տասնոցին խփող կարող էր լինել, եթե Գագիկ Ծառուկյանը լիներ ստվերային առաջնորդ (այ, դա յուրովի բրենդ կպարգևեր կուսակցությանը, որովհետև, ուզում-չենք ուզում` հասարակական որոշակի շերտերում նրա միֆն աշխատում է, համ էլ ասինք` փողն աուրա ունի), իսկ «թոշակի» անցնելուց հետո Ռ. Քոչարյանը ոչ թե այսպես` «փարդի քամակից» կմասնակցեր քաղաքական գործընթացներին, այլ շիփ-շիտակ, ինչպես Տեր-Պետրոսյանը, կստանձներ ԲՀԿ ղեկավարումը` հարվածից հեռու պահելով Ծառուկյանին, հետևաբար` կուսակցությունը, ինչից այսօր խուսափել կուսակցությունը չի կարող հազար ու մի պատճառով:
Հասկանալի է, չէ՞, որ Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին ենթադրվող չմասնակցությունն անչափ լուրջ ու հստակ մեսիջ է նույն Ծառուկյանին, որպես պետության և կապիտալի սերտաճման անթույլատրելիություն, որն էլ ամեն րոպե կարող է դետոնատորի վերածվել թե՛ ԲՀԿ առաջնորդի, թե՛ կուսակցության համար` արաբական հեղափոխությունների, «օլիգոպոլիաների» դեմ պայքարի «մասով»: Եվ ոչ միայն:
Սակայն կա այն, ինչ կա. Ծառուկյանն էլ վաղուց դուրս է եկել Քոչարյանի «պրոյեկտի» կարգավիճակից, վերածվել է յուրովսանն քաղաքական գործոնի։ Ավելին, կարծում ենք` Քոչարյանն այսօր ԲՀԿ-ի համար դարձել է «կանխարգելիչ, խանգարող հանգամանք», և չի բացառվում, որ առաջիկա ընտրությունները դառնան այն մկրատը, որով վերջնականապես կկտրվի նրան ԲՀԿ-ի հետ կապող պորտալարը, գուցե հենց այդ ժամանակ նոր որակ «պարգևելով» ԲՀԿ-ին:
ԲՀԿ «պատմա-բրենդականության» մասով` այսքանը (եթե ցանկանում եք մանրամասներ, գիրք պատվիրեք. «Իրատես de facto»-ն սիրով կգրի):
Ո՞Վ Է ԿԱԶՄԵԼՈՒ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԸ
Հաստատ` ո՛չ Ահավորը: Ադիբեկյան: Կամ` հակառակը: Որքան էլ օր ու մեջ նոր տվյալներ հաղորդի լայն հանրությանը: Ճիշտն ասած, էս մի անգամվանն անչափ հուզիչ ու նուրբ էր արված. «պատվիրատուն» չէր ցանկացել մտնել Սերժ Սարգսյանի դաշտ: Է՛լ ավելի առինքնող էր Տիգրան Սարգսյանի դաշտաչմտնումը:
Բայց մենք մանևրենք ՀՀԿ` Սերժ Սարգսյան-ԲՀԿ շրջակայքերում, ուր ձևով բարեկամա-կոալիցիոն, բովանդակությամբ` սյուրռեալիստական հարաբերություններ են տիրում:
Մի պահ կանգ առնենք Ծառուկյան «պերսոնի» վրա. հակասությունների ամբողջություն չասենք, սակայն անձի խորքում նա հաստատապես կցանկանար` «լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդար քուն». այն է` ԲՀԿ-ն իսկապես հաշտ լիներ ՀՀԿ-ի հետ: Սակայն «գեո» ու ներքին «պոլիտիկան» այդ հնարավորությունը չի ընձեռում:
«Գեոն» հետաքրքիր էր այնքանով, որ Բատկան «տապալվեց», ՈՒկրաինան «վերցվեց» ՀՀԿ-ի ու Սերժի կողմից, Չինաստանի վրայից իր ձեռը ոչ մի կերպ չի հեռացնում Տիգրան Սարգսյանը, իսկ ա՛յ, Ռուսաստանն ընդհանրապես հետաքրքիր է ստացվում: Նախ` Պուտին-Քոչարյան հանդիպմամբ, և պարոն Պեսկովի հանդիպման մասին լուրի ժխտմամբ, ապա հաստատմամբ (մեր հստակ տեղեկություններով` Ռուսաստանը, ի դեմս Պեսկովի, քանիցս է ցանկացել հասկացնել, որ Պուտինի հետ հանդիպումները «հարկավորները» չպետք է ներհայաստանյան-քաղաքական նպատակներով օգտագործեն), հաջորդ հետաքրքիրն էլ ՈՒրիխանյանն է (նրան կանդրադառնանք առանձին տողով)` յուր ռուսաստանյան հասարակական կազմակերպություններով:
Մի խոսքով. Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն արտաքուստ խաղը պահում են «լադի» վրա: Սակայն, ինչպես Քոչարյանի ունեցած ՀՀԿ-ական մյուս «նապարնիկների» դեպքում, ԲՀԿ-ի դեպքում ևս Սերժ Սարգսյանը թույլ է տալիս խաղը մասամբ լինի Հովիկ Աբրահամյանի հետ. այդ նուրբ մանևրով Սերժը ԲՀԿ-ին պահում է ՀՀԿ-ի կողքին (այլ բառ չասենք, թե չէ գնալու-բողոքելու են), կտրում է Քոչարյանից, զսպում Հովիկ Աբրահամյանի ամբիցիաները:
Սակայն Սերժը (նա եղել և մնում է մեր ամենահետաքրքիր խաղացողը) Սերժ չէր լինի, եթե ձիու քայլեր չաներ այդ կողմերում: ՀԱԿ-ի հետ երկխոսությամբ նա հարթակ բարձրացրեց նաև ԲՀԿ-ին: Գաղտնիք չէ` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այնքան էլ «զմիմյանս» օտար չեն. ասում են` ՀԱԿ-ի որոշ առաջնորդներ Ծառուկյանին տեսնելիս նույնիսկ համբուրվում-պաչպռոշտվում են, ասել է` «խի՜ստ ին ինտեգրված»:
Իսկ որտե՞ղ են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հիմա: Այո՜, «ուղղիչ աշխատանքային գաղութում»: ԲՀԿ-ն իր երբեմնի «Սուտիբեկյանին» (այդպես է անվանել նրան ԲՀԿ առաջնորդը) «պատվիրել» է սոցհարցումով ապացուցել, որ ԲՀԿ-ն ու իր լիդերն այնքա՜ն ու այնպե՜ս են առաջ ՀԱԿ-ից ու Տեր-Պետրոսյանից, որ ՀԱԿ-ը պետք է քնի ու երազի այդ մասին: Եթե սոված չի:
ՀԱԿ-ն էլ իր հերթին հիշեցնում է, թե ինչպես էր ԲՀԿ առաջնորդն առյուծի «գուբը նետում» այդ «պատվիրվածին», այդ «Ահավորին» Ադիբեկյան, որը ո՛չ ավելի, ո՛չ պակաս (երևի սոցիոլոգիայի նրբություններից ելնելով) հասկացել էր` փո՜ղն աուրա ունի, ու մեկ միլիոն էր պահանջել: Նրանից: Իր օրերում:
Ասել է` Սերժ Սարգսյանին հավեսով հաջողվում է «մրցակ-ցեցըցնել» երկրորդ ուժի հավակնություն ունեցող ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: «Քաղաքական» նպատակներով:
Չմոռանանք նաև հաճախ հոսող «արտահոսքը». այն է` ԲՀԿ-ն «պատրաստվում» է դուրս գալ կոալիցիայից: Ո՜չ մի դուրս գալ` անմիջապես բացականչում են ԲՀԿ-ից: Ընդ որում, չար լեզուներն ասում են, որ «հոսումը» տեղի է ունենում հենց ԲՀԿ-ի խորքից, որպես ուրույն «սպառնալիք» կոալիցիոն ՀՀԿ ընկերոջը, որ վերջինս շատ չտրվի ՀԱԿ-ի հետ երկխոսությանը և իրենց հետ մի քիչ խաղա:
Մի խոսքով, ԲՀԿ-ն շատ լավ է հասկանում, որ առաջիկա ընտրություններն իր համար լինել-չլինելու հարց են լուծելու: ԲՀԿ-ն ունի մինիմում, մաքսիմում ծրագրեր` ապագա պառլամենտում լինելու ավելի շատ արտահայտված, քան երկրորդ ուժ. ունենալ իր վարչապետը` ոսկե տարբերակով` ՀՀԿ-ից, ի դեմս Հովիկ Աբրահամյանի:
Թույլ տանք մեզ պնդել. եթե ֆորսմաժոր չլինի, ապա ԲՀԿ ներկայացվածությունը պառլամենտում չի լինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Կլինի ավելի քիչ, այն պարզ պատճառով, որ այսօր նախագահ է ոչ թե Քոչարյանը, այլ Սերժ Սարգսյանը (այլ անգամ կանդրադառնանք նաև այս «գործիքակազմին»):
Հետևաբար, չի կարող իրականացվել նաև վարչապետ ունենալու իդեա-ֆիքսը. դա է պատճառը, որ օր առաջ, իսկ իրականում աշնանը, ԲՀԿ-ամերձ ուժերը («հոտնկայս» հիշենք «Մուլտի ռեստ հաուզում» գաղտնի-փակ ժողովված «դաշնակչութանը») ցանկանում են արագ ռեժիմով վարչապետափոխություն «իրականացնել», որպեսզի «նորընտիր» վարչապետը, նախընտրական տեխնոլոգիաների իր «իմացությամբ», օգնի ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին` ցուցակվել ու պառլամենտ մտնել առավել «տեսարժան» կազմով-տեսքով-«դեմքերով»:
Թույլ տանք մեզ կարծել. վարչապետափոխություն աշնանը տեղի չի ունենա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա այն «դեֆակտո» կկազմի ԲՀԿ առաջնորդը, «ոտները կբռնի Ավագը, Հալեպը կարտասանի անհասկացող Պավլեն», գումարած` գեոքաղաքական ֆակտորը:
Դրանով պետք է բացատրել ԲՀԿ «նյու կազմը». ԲՀԿ` ոչ անհայտ, ռուսոֆիլի (էդ ինչ «ֆիլ» է` չգիտենք կամ գիտենք) համբավ ունեցող ՈՒրիխանյանի բաղկացուցչությամբ: Նրա հայտնությունը ԲՀԿ-ում սո՜ւր են տանում: Այո՜, Վահե Էնֆիաջյանի «սարատնիկ», ոչ անհայտ երիտԲՀԿ-ական ՈՒրիխանյանը («ուր» և «խան» եզրերի՞ց է կազմված) սուր է անցկացրել ԲՀԿ հին գործիչների ու գործչուհիների սրտով:
Այսպիսով, ԲՀԿ-ում «լավ հաշվետարները» շատ շատ են, ու դժվար է ասել, թե ի անհրաժեշտություն նրանց «հետ քաշելու» դեպքում ինչ մակարդակի պայթյուն տեղի կունենա կուսակցության ներսում:
Մանավանդ որ ԲՀԿ ցուցակը «նայելու» են ոչ միայն Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը (վերջ-առաջ «նապարնիկ» է), այլև Սերժ Սարգսյանը։
Սակայն սա չէ ամենաէկզոտիկն այս ամենում: Ճիշտ է, ԲՀԿ-ականները շունչները պահած սպասում են` ինչ է ասելու Նիկոլայիչը համամասնական ցուցակի հաշվով, կդնի՞ արդյոք իրենց «այնտեղ», թե կասի` «բավ սիրեցի, մնաք բարյավ». արդյոք ովքե՞ր կլինեն առաջին հնգյակում, տասնյակում… Ո՜չ ոք ոչի՜նչ չգիտի:
Միայն «Հայբուսակի» ծխամորճով տիկինն է ծխում իր ծխամորճը, կանգնում սրա-նրա գլխին ու ծուխը «ժելեզնի» դուրս մղելով, նույնքան «ժելեզնի» քնքշանում ու արտաբերում` ինքը երրո՜րդ համարն է:
Ցուցակի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ