ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐԻՍ ԿԵՐԱՆ

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐԻՍ ԿԵՐԱՆ
21.06.2011 | 00:00

Վարդան Մինասիչն էն օրն ինքն իր հետ պատվիրակություն կազմել, երկխոսության մեջ էր մտել իշխանությունների հետ (լուրջ էր ընդունել Գրիգորիչի գործառույթը` բոլորի հետ երկխոսություն վարելու մասին):
Եվ ուրեմն` Օսկանյանն ուզել էր լավ, ստացվել էր` ավելի լավ: Ընդ որում, նրա մի միտքը մյուսից խոցելի էր այնքան, որ երևակայության «օկուպեշըն» էր առաջանում «վագրային» այդ թռիչքները նկատելու համար:
Բացի նրանից, որ Մինասիչը շեշտեց ամենակարևոր հանգամանքը` ինքը ֆունտաբար նստել է Տեր-Պետրոսյանի, ՆԷՊ-ի, բոլշևիկների, Քոչարյանի օրոք (իսկ ա՛յ, Սերժ Սարգսյանը նրան «չնստացրեց»), վերցրել և ստանձնել էր իշխանությունների, առավել ստույգ` ԱԳ խոսնակի դեր. պատասխանելով օդում առկախ մի շարք հարցերի, ասենք` խաղաղապահների, մադրիդյան սկզբունքների, իսկ որ ամենակարևորն է` «նշաձողի» մասին: Ասել հայտնի վերլուծաբանի` երկոտանու ո՞ր տեսակը պիտի լինես, որ վերցնես և եթերից ասես` մենք նշաձողն էնպես էինք իջեցրել, էնպես էինք իջեցրել, որ էլ տեղ չկա:
Հեր օրհնած, հիմա որ ասեմ` «քո» թիմն 98-ին գնաց, ու «քո՛» թիմը նույն փետրվարին եկավ, որովհետև «հաղթողականն» էր, և ութ հազար քմ Ղարաբաղ էր «անելու», մեծ «ձողեր» էր բարձրացնելու, չէ՞: Տո, այ ով իմ տիրակալ, ինչ ձողերի և իջեցման մասին կարող է խոսք լինել:
«Իջեցում», ընդ որում, Վարդան Մինասիչ, տեղի է ունեցել իննսունութի փետրվարից մինչ 2007-ի մադրիդյան սկզբունքներ (Սերժը հո իրենց տնի՞ց չի բերել մադրիդյան սկզբունքները): Սևով սպիտակի վրա էլ էն անգամ Ֆասիեն ասաց` Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից «Վարդանենց» ժամանակ (բա հո բաբո՞ս չէր էդ գործընթացը վարում): Էն օրն էլ Կասպրչիկն ասաց` իրենց ժամանակ ընդհանուր պետության և տարածքների փոխանակման տարբերակները չաշխատեցին: Տարածքներ ասելով, Մինասիչ, էդ Կասպրչիկը նկատի ունի Մեղրին։ Բա ասում էիք` Մեղրին չե՞ք ծախում, Մինասիչ:
Բայց իրական «իջեցումը» տեղի է ունեցել կարծես թե 2006-ին. երբ ոչ ավելի-ոչ պակաս, «որևէ» մեկը` Մինասիչ Վարդանը, ի տարբերություն 1997-ի տարբերակի, Քելբաջարի «հանձնումը», որպես Արևմուտքին ժեստ, մտցրեց բանակցային «պակտի» մեջ: Որովհետև հասկանում եք` նա պատրաստվում էր համատեղ «ջանք» շրջանակում 2008-ին դառնալ նախագահ:
Երևի ճիշտ ժամանակն է նաև անդրադառնալու, թե ինչպես շաբաթօրյա իր հարցազրույցում նա մատնեց նաև իր հաջորդ «հանգամանքը»: Երկու մոմենտով: Խոսքն արդեն վերաբերում է 2008-ից հետո նրա վարչապետ դառնալու «հանգամանքին»: Եվ իհարկե, ոչ անհայտ մարտի մեկի ասուլիսին: Ասում են` հոգին շրջում է այնտեղ, ուր սիրում է: «Մի բան» կատարածներն էլ վերադառնում են «կատարվածի» վայր. Ֆրոյդ պապիկին մտքներումս պահենք ու լսենք` ինչ է ասում Մինասիչը. ես այս օրը ասուլիս տվեցի, որովհետև օդում արյան հոտ առա (Աստված իմ, սրանց ամեն ինչն առնչվում է արյան հետ` լրատվամիջոցների հետ դատերը, ասուլիսները). «Ես ո՛չ ՆԳ նախարար էի, ո՛չ էլ վարչապետ, ինձ համար կարևորը կայունությունը պահելն էր». (ա՛յ-ա՛յ-ա՛յ. ինչպիսի «պրոմոխ», ասում էինք չէ՞, որ «անարյուն» այդ ասուլիսը վարչապետության համար էր, բայց որ Մինասիչն այսքան թափանցիկ ընդդիմադիր գործիչ է, մտքներովս չէր անցնում):
Մյուս «իրեղեն ապացույցը». Մինասիչն անվերջ շեշտում է քաղաքական մոնոպոլիայի խնդիրը. որովհետև հասկանում եք, էն ժամանակ ինքն ու Հարկավորը մտածել են, եթե նախագահը ՀՀԿ-ական է, ապա վարչապետը, եթե գոնե Հարկավորը չէ, ապա գոնե անկուսակցական Մինասիչը պետք է լինի: «Քյասար»` կատարյալ հոգեխանգարմունք` իշխանություն-ՀԱԿ երկխոսության ֆոնին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ