ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔԱՆԻ ՈՂՋ Է ԵՎԳԵՆԻ ՊՐԻՄԱԿՈՎԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

ՔԱՆԻ ՈՂՋ Է ԵՎԳԵՆԻ ՊՐԻՄԱԿՈՎԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
12.04.2011 | 00:00

Ալբանական Կոսովոյի ինքնիշխանության ճանաչումից ի վեր տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը միանգամայն սխալ դիրք էր բռնել Բալկաններում։ Բանն անգամ այն չէ, որ Ռուսաստանը ո՛չ տասը տարի առաջ, ո՛չ էլ հիմա անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական կարողություն չի ունեցել այդ տարածաշրջանում ավելի վստահ քաղաքականություն վարելու համար։ Ռուսաստանի քաղաքականությունը խիստ ժամանակավրեպ էր և շեշտը դնում էր այն պետությունների վրա, որոնք ավանդաբար համարվում էին նրա դաշնակիցը, ինչն արդի պայմաններում միանգամայն անհեթեթ է ու անիմաստ։
Ռուսաստանի դիրքորոշումը Ալբանական Կոսովոյի քաղաքական հեռանկարի հարցում անակնկալ չէր։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը պետք է արձագանքեր մի գործի, որն աշխարհի ամենահզոր` ամերիկա-բրիտանական քաղաքական խմբավորման աշխարհաքաղաքական շահերով է կանխորոշված։ Բալկանյան լայնընդգրկուն ճգնաժամի ծավալման հենց սկզբից, որը ներառել էր բոլոր առաջատար պետությունները և ուժի կենտրոնները, պարզ դարձավ, որ Բալկանները կդառնա ֆրանս-գերմանական բլոկի և Վատիկանի դեմ Մեծ Բրիտանիայի (ԱՄՆ-ի աջակցությամբ) տևական պայքարի ասպարեզ։ Այդ պայքարում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ իսլամական միջազգային կազմակերպությունները չկարողացան վճռական տեղ գրավել։ Հերթական անգամ համաշխարհային փորձագիտական ընկերակցությանը չհաջողվեց ըստ արժանվույն գնահատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական հավակնությունները։ Մեծ Բրիտանիան խնդիր էր առաջադրել թույլ չտալ Գերմանիային վերահսկողություն սահմանելու աշխարհատնտեսական կարևորագույն ուղղությունների նկատմամբ։ Գերմանիան, ճեղքում կատարելով և ճանաչելով Հորվաթիան ու Սլովենիան, հանդես եկավ Վատիկանի հետ, կարողացավ փոքր-ինչ ընդլայնել իր ազդեցությունը Կենտրոնական Եվրոպայում, բայց, այդուամենայնիվ, մնում է որպես տարածաշրջանային մակրոտերություն, բայց ոչ երբեք համաշխարհային։ Ֆրանսիան այդպես էլ չկարողացավ հստակորեն սահմանել իր շահերն ու ռազմավարությունը Բալկաններում, բավարարվելով իր գլխավոր գործընկերոջ` Գերմանիայի, «չափավոր հաջողությամբ»։ Հենց այդ ռազմավարությունների զարգացման հիմքի վրա էլ տեղի ունեցավ հակամարտությունների սաստկացումը Բոսնիայում, Կոսովոյում և Մակեդոնիայում։
Ռուսաստանը բալկանյան ճգնաժամը դիմավորեց կիսաքայքայված վիճակում և չեչենական պատերազմի մեջ, իսկ հաշվի առնելով, որ «բալկանյան» և «կովկասյան» նախագծերի հեղինակները միևնույն քաղաքական գործիչներն էին, կարելի է պատկերացնել զուգընթաց ճգնաժամերի իներցիան ու հերթականությունը։ Բայց բալկանյան ճգնաժամի ծավալման շրջանում Ռուսաստանի գլխավոր խնդիրն արտաքին քաղաքականության նախագծման ոլորտում գրագետ քաղաքական գործիչների բացակայությունն էր։ Քաղաքացիական ոգու վերելքի բարձրակետը եղավ ինքնաթիռի շրջադարձը Ատլանտիկայի երկնքում։ Բայց չի կարելի կրկեսային այս համարները վերագրել անցյալին։ Քանի ողջ է Եվգենի Պրիմակովը, հնարավոր է Ռուսաստանի ցանկացած դաշնակցի հանձնումը։
Ռուսաստանը, որը փորձում է հարձակման անցնել ամբողջ արտքաղաքական ճակատով, Կոսովոյի հարցում, ըստ էության, ավարտում է պարտված խաղը։ Անհնար կլիներ հնարել ավելի «պրիմակովյան» որևէ բան, քան այն դիրքորոշումը, որ արտահայտել է Ռուսաստանն իր դիրքորոշման մեջ։ Կոսովոյի խնդիրն ունի իր անհատական քաղաքական տրամաբանությունն ու ապահովված նախագիծը, ինչը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել համաշխարհային աշխարհաքաղաքականության այդ կցույթից։ Ալբանական Կոսովոն, որպես անկախ պետություն, կճանաչվի, և Ռուսաստանը վերստին կհայտնվի երկիմաստ վիճակում։ Մատնանշելով իր դիրքորոշումը Կոսովոյի նկատմամբ, Ռուսաստանը փորձում է միաբանվել ցամաքային Եվրոպայի պետությունների հետ, որոնք անսքող կերպով կասկածի տակ են առնում այդ նախագծի նպատակահարմարությունը։ Եվրոպացիները ծայրաստիճան վախենում են իրադարձությունների նման զարգացումից, ենթադրելով, որ հնարավոր են նոր խնդիրներ։ Դժվար չէ հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ՀԱՊԿ-ի և Եվրախորհրդարանի կանոնավոր բանաձևերը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Այդ որոշումները խիստ հիշեցնում են Ղարաբաղի առնչությամբ ԽՄԿԿ կենտկոմի և քաղբյուրոյի հայտարարությունները։ Ինչ ավարտ ունեցան մոսկովյան այդ կազմակերպությունները, քաջ հայտնի է։ Եվրոպացիներն ամեն գնով ձգտում էին պահպանել տարածքային ամբողջականության անհուսալի գաղութատիրական սկզբունքը։ Հետաքրքիր է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին որոշումը, որտեղ ձևակերպված են «տարածքային ամբողջականություն» և «ազգային փոքրամասնությունների իրավունքներ» հասկացությունները։
Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը։ Ամերիկացիները, որոնք իրենց սվիններով ազատություն պարգևեցին Կոսովոյի ալբաններին, երկիմաստ իրավիճակում հայտնվեցին։ Նրանք հասկանում են, որ եթե Կոսովոյին անկախություն չտրվի, ապա իրենք ստիպված պետք է լինեն տարածաշրջանի անվտանգությունը մի ամբողջ հավերժություն ապահովել։ Եվրոպացիները գոհունակությամբ կդիմավորեին հերթական հակամարտությունը, միայն թե ինքնիշխանության օգտին ատելի որոշումը չընդունեին։ ԱՄՆ-ը հարկադրված է խուսավարել «ռեալ պոլիտիկի» սկզբունքների և եվրոպական սարսափների միջև։ ԱՄՆ-ը վաղուց էր պատրաստ ճանաչելու ոչ միայն Կոսովոյի, այլև Հյուսիսային Կիպրոսի ու Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե եվրոպական քաղաքական մտքի կաթվածահարությունը չլիներ։ Տվյալ պայմաններում, Ռուսաստանը, վճռելով հակադրվել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, առաջ քաշեց չճանաչված պետությունների անկախության ճանաչման ունիվերսալության թեզը։
Ռուսաստանը Սերբիան համարում է դաշնակից։ Բայց Ռուսաստանը նման դաշնակից չունի, դաշնակիցների թվում չէ նաև Բուլղարիան։ Սերբերի դաշնակցային բոլոր պատրանքները ի դերև են ելել դարերի սահմանագծին։ Ես առիթ եմ ունեցել Սերբիայում և Կոսովոյում լինելու այդ երկրների ժողովուրդների համար ամենադժվարին օրերին և կարող եմ գնահատել տրամադրություններն ու հայացքները Ռուսաստանի նկատմամբ։ Պետք է ասել, որ սերբ հանրության մեջ միշտ ուժեղ են եղել ոչ միայն ռուսամետ, այլև ֆրանսամետ և բրիտանամետ տրամադրությունները։ Սա և էլի շատ բաներ, որ այնքան անսովոր են մոսկովյան լսարանի համար, նշել է ականավոր քաղաքագետ և Կոստանդնուպոլսում լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Լեոնտևը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ռուսաստանը 19-րդ դարում թանկ վճարեց Բալկաններում և Կովկասում դաշնակիցներ ձեռք բերելու համար, բայց, ըստ երևույթին, նա ստիպված պիտի լինի իր դաշնակիցների խումբը վերստին կազմել, ինչը վճարը կլինի 20-րդ դարում բոլշևիկների որդեգրած կեղծ ունիվերսալիզմի համար։ Ամենացնցողն այն է, որ Ռուսաստանը որոշել է իր քաղաքական ներկայությունը Բալկաններում վերակենդանացնել և նախկին խորհրդային տարածքում իր դիրքերը կայունացնել Եվրոպայի հետ դաշն կնքած, ընդ որում, ուղղված ԱՄՆ-ի դեմ։ Այստեղ կարող է խառնաշփոթ տեղի ունենալ ամերիկյան ու բրիտանական քաղաքականությունը որպես, իրոք, միասնական բլոկի քաղաքականություն դիտարկելու առումով։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը մի առանձնահատուկ բան է, և նա կարող էր դառնալ Ռուսաստանի գործընկերը, եթե վերջինս բնավորություն ցույց տա։ Բայց ԱՄՆ-ի քաղաքականությունը տարբերվում է բրիտանականից, նաև պետական սահմանների և աշխարհաքաղաքական կառուցվածքների հնարավոր լուրջ ճշգրտման տեսակետից։ Ռուսաստանը չի կարող հուսալ, թե դաշնակիցներ ու գործընկերներ ձեռք կբերի Արևմուտքում` լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց եթե վերցնելու լինենք քիչ թե շատ շահագրգիռ տերությունները, ապա եվրոպական պետություններն ու Եվրոպական ընկերակցությունը պետք է լրիվ բացառվեն։
Իրականում Ռուսաստանը բախվել է իր համար սկզբունքային ու առանցքային խնդրի` արտաքին քաղաքականության զուգակշռության և առաջնայնության միջև ընտրություն կատարելու խնդրին։ Անգամ ԽՍՀՄ-ը չէր կարող տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ վարել զուգակշռությունների միանգամայն ունիվերսալ քաղաքականություն։ Ռուսաստանի համար զուգակշռության սկզբունքն ուղղակի ուժից վեր է։ ԱՄՆ-ն ինքն էլ հրաժարվեց այդ սկզբունքից, և միայն շահում է դրանից։ Մեծ Բրիտանիան միշտ էլ «առանձնակի համակրանք» է ունեցել առանձին պետությունների նկատմամբ, իսկ «մշտական դաշնակիցների ու շահերի» մասին Պալմերսթոնի սկզբունքը պարզապես կատակ է բրիտանացի ազնվականի կողմից։ Եթե Ռուսաստանը ձգտում է վերադարձնել իր դիրքերը գոնե նախկին խորհրդային տարածքում, ապա նա պետք է հրաժեշտ տա զուգակշռության սկզբունքին և շեշտը դնի հակամարտող կողմերից մեկի վրա` որպես առաջնային գործընկերոջ։ Կամ գոնե կարելի է մերձեցման քաղաքականություն վարել հակամարտող բոլոր կողմերի հետ, բայց նրանցից միայն մեկի հետ ունենալ առանձնակի հարաբերություններ։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի ժամանակակից քաղաքական վերնախավը, ինչպես երբեք, մոտ է արտքաղաքական այդ մոտեցումը գիտակցելուն, բայց ինչ-որ մեկը, մի ինչ-որ ամենահաս ձեռք Ռուսաստանը տանում է կեղծ մեծապետական ուղիով, որը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կհասցնի սնանկացման։ Կոսովոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը վերաբերում է հենց այդ մոտեցմանը ռուսական քաղաքականության մեջ։ ՈՒնիվերսալիզմի այդ ձեռնածումը կհանգեցնի այն բանին, որ Ռուսաստանը չի կարողանա նոր ընկերներ ձեռք բերել և հներին էլ կկորցնի։
Ռուսաստանը երբեք չի պատկանել միայն ռուսներին, և պատահական չէ, որ այն տարբեր ժամանակներ առիթ են ունեցել փրկելու շատ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Հիմա Ռուսաստանի քաղաքականությունը հայտնվել է վաղանցուկ մարդկանց, վարձու ապաշնորհ գործիչների ձեռքին, ովքեր ողորմություն են ստանում թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից։ ՈՒստի Ռուսաստանի արտաքին քաղաքականության որոշակի ուղղվածությամբ շահագրգիռ որոշ ազգեր պետք է միավորվեն Մոսկվայում բույն դրած այդ վնասակար խմբավորումները ջախջախելու համար։ Մենք շատ հարվածներ ենք կրել, ժամանակն է պատասխան հարվածի։ Եթե ռուսական քաղաքական խավը հավակնում է, որ իր երկիրը պետք է ստանձնի նախկին խորհրդային տարածքի, այսպես ասած, խնամակալի դերը, ապա այդ պետությունների ներկայացուցիչները պետք է դառնան Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության ակտիվ մասնակիցներ։ Սակայն այդ իրավունքին պետք է հասնել, այն պետք է նվաճել, և այդ մասնակցությունը դարձնել ավանդույթ։
Եվրամիությունն ու առաջատար ցամաքային պետությունները` Ֆրանսիան և Գերմանիան, ավելի ու ավելի են վերանայում իրենց արտաքին քաղաքականությունը, նրանց հաջողվում է իրենց քաղաքականության ու շահերի ոլորտ ներքաշել եվրոպական պետությունների մեծամասնությանը և նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Այդ միտումն արտացոլում է գտնում եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ, որը գոյություն չուներ տասնամյակներ շարունակ։ Գերմանիան, վերջապես, հաղթահարեց ամոթխածությունն ու քաղաքական համախտանիշը և նետվեց ձևավորելու սեփական եվրոպական ու համընդհանուր քաղաքականությունը։ Ֆրանսիան ու Գերմանիան սկսեցին նոր դիրքերի հավակնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։ Հարաբերություններ են ստեղծվում Չինաստանի հետ։ Միանգամայն հնարավոր է ենթադրել, որ հեռանկարում Եվրամիությունն զբաղվելու է աշխարհաքաղաքականությամբ։ Դա, բացի մնացած շատ բաներից, կնշանակի տարբեր տարածաշրջաններում երկրների պետական սահմանների վերաձևման ձգտում, քանի որ արդի աշխարհի կառուցվածքը վիճահարույց է համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության տեսակետից։ Բավական համոզիչ ազդանշաններ կան այն մասին, որ Գերմանիան արդեն ձեռնամուխ է եղել աշխարհաքաղաքական ակտիվ նախագծմանը Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ինչը կապված է ոչ միայն Կոսովոյի և Բոսնիայի, այլև Բուլղարիայի հետ, Եվրամիության դռները Թուրքիայի առջև փակ պահելու խնդրի հետ, ինչպես նաև ՈՒկրաինայի, որտեղ Գերմանիան ունի երկարաժամկետ աշխարհատնտեսական և քաղաքական շահեր։ Գերմանիային միանգամայն ձեռնտու կլիներ ՈՒկրաինայի բաժանման, Եվրոպայում նրա ներկա դրության փոփոխման հարցի վերաբերյալ Ռուսաստանի հետ ռազմավարական ինչ-որ մի համաձայնագրի կնքումը և առհասարակ Արևելյան Եվրոպայում նոր ուրվագծի ստեղծումը։ Նոր ուրվագիծը պետք է միտված լինի այդ ընդարձակ տարածաշրջանում ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ԱՄՆ-ի ազդեցության առավելագույն սահմանափակմանը։ Ֆրանսիան, անկասկած, կպաշտպանի այդ նախագիծը, թեև նրա շահերն Արևելյան Եվրոպայում դեռևս բավականաչափ որոշակիացված չեն։ Ռուսաստանում երկու տեսակետ է գործում Գերմանիայի ապագա դերի վերաբերյալ։ Քաղաքագետների մի մասը, որը գուցե և որոշ ժամանակավրեպ դիրքորոշում ունի այն առնչությամբ, որ հնարավոր է եվրասիական ռուս-գերմանական ռազմավարական դաշինք` այլ տերությունների մասնակցությամբ, ընդ որում, նկատի են առնվում Ֆրանսիան ու Ճապոնիան։ Մյուս քաղաքագետները ոչ միայն երկյուղ են հայտնում, այլև ուղղակի սպառնալիք են տեսնում Ռուսաստանի շահերի ու անվտանգության նկատմամբ, քանի որ «երկու տեկտոնական սալերի` տևտոնականի ու թուրանականի, միացումը ռազմավարական հարված կհասցնի Ռուսաստանին»։ Համենայն դեպս, ներկայումս բացահայտորեն տեղի է ունենում Ռուսաստանի և Գերմանիայի այս կամ այն շահերի զուգորդում, բայց երկու պետություններն էլ աշխատում են իրենց համար պարզել այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք կարող են տեղ գտնել Եվրոպայում Ռուսաստանի ու Գերմանիայի ուժեղացման հետևանքով։ Բայց սա Եվրոպայում դաշինք ստեղծելու միայն մեկ, բայց բավականին հիմնարար սյուժե է, որը կարող է հանգեցնել Եվրոպայում, մասամբ նաև Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխման։ Միանգամայն հնարավոր է, որ վերակենդանացվի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նախագծերից մեկը Թուրքիայի մասնատման վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այդ պակտի թղթապանակներից մեկը ենթադրում էր մասնատել Թուրքիան և Անատոլիայի տարածքում ստեղծել վեց պետություն։
Արդի եվրոպական աշխարհաքաղաքականությունը դիտարկելով որպես եվրասիական և ատլանտյան դաշինքների մրցակցություն, որոնք վերջին երկու տասնամյակում կորցրել են իրենց այս կամ այն «դեմքը», պետք է ուշադրության առնել, որ երկու դաշինքն էլ զուգորդվող շահեր ունեն մի շարք տարածաշրջաններում։ Այդ զուգորդումները հեռու են ավարտուն ձևավորումից, բայց, ըստ էության, երկու լայնածավալ «բևեռներն» էլ ավելի ու ավելի են շահագրգռված դառնում համաշխարհային նոր ուրվագծի ստեղծմամբ, քանի որ ուժերի ներկա հաշվեկշիռը փոխվում է, բացահայտորեն ո՛չ հօգուտ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ռուսաստանի։ Ինչ էլ մտմտալու լինեն ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ, անվիճելի անհրաժեշտություն է առաջանում արմատապես փոփոխելու պետական սահմանները և ուժերի առկա հավասարակշռությունը, ավելի ճիշտ այն, ինչը վերահաս վտանգ է պարունակում։ Ընդ որում, այդ քաղաքականությունը միշտ չէ, որ հնարավոր կլինի, քանի որ սպառնալիքներն ահագնանում ու մոտենում են, և կարող է կորսվել պատմականորեն թանկ ժամանակը։ Ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն է ստանում համաշխարհային քաղաքականության մեջ։
Այսպիսով, առաջին փուլում, համենայն դեպս, տեսանելի ապագայում, Ռուսաստանը չունի Եվրոպայի աշխարհաքաղաքական հավակնությունների մեջ ներգրավված լինելու այլընտրանք, և եվրոպական աշխարհաքաղաքականության կառուցման գործում նա կարող է դառնալ ոչ միայն նշանակալի ու վճռորոշ։ Առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել գերմանա-ֆրանսիական հաջող աշխարհաքաղաքականություն, համենայն դեպս` Արևելյան Եվրոպայում, Սև և Կասպից ծովերի ավազաններում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում։ Այդ հսկայածավալ նախագծին կմասնակցի՞, արդյոք, ԱՄՆ-ը` մեծապես կախված կլինի Մեծ Բրիտանիայի դերից ու հավակնություններից։ Ռուսաստանի դերը կլինի ինքնուրույն թե ենթակայական` որոշակիորեն կախված է այն բանից, թե որքանով նա կհասկանա, թե իր տնտեսության, մշակույթի, քաղաքականության համար ինչ նշանակություն ունեն բնական-տնտեսական ռեսուրսները։
Աշխարհը վերստին վերակազմման կարիք ունի` հին մոդեռնիստական իմաստով, և այս հեռանկարով սահմանների վերանայումը կնշանակի մոդեռնի ժխտում, որը հանգեցրել է աշխարհի այս ներկա, ժամանակակից, խոցելի կազմությանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ