ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ես ուրիշ հայրենիք չունեմ

Ես ուրիշ հայրենիք չունեմ
06.05.2024 | 12:14

Ես, որպես քաղաքացի, միացել եմ Սրբազան երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս դեֆակտո իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը:

Ես ուրիշ հայրենիք չունեմ ու ոչ էլ հանձնելու բան ունեմ: Իսկ դու՞ք:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 5634

Մեկնաբանություններ