Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Նիկոլ բերողի փնտրտուքները մեզ ոչ մի լավ տեղ չեն տանելու

Նիկոլ բերողի փնտրտուքները մեզ ոչ մի լավ տեղ չեն տանելու
26.01.2024 | 22:15

Երկար ժամանակ փորձում էի իմ մեջ խեղդել ցանկությունը գրելու այս ամենը, բայց, այնուամեայնիվ, որոշեցի ես էլ անդրադառնալ վերջին օրերին թրենդային դարձած հարցին՝ ո՞վ բերեց Նիկոլին:

Նիկոլին բերել է հայ ժողովուրդը։

Բերել է, որովհետև բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, ձևավորվել էր նրան բերելու պահանջարկ։

Սուբյեկտիվ պատճառը՝ լևոնա-նիկոլական թեզերի 20-ամյա պրոպագանդան էր։ Ամեն ինչը ուռճացված ներկայացնելու, պետությունը կազմաքանդելու և տիրելու մոլուցքը։

Օբյեկտիվ պատճառներից էին՝ գործող իշխանությունների կողմից գեներացվող անարդարության գերդոզավորումը, ագահությունը, մեծամտությունը, անհիմն ինքնավստահությունը, մարդկանց լսելու ցանկության բացակայությունը։

Այս ամենին գումարեք նաև հասարակության լայն շերտերի տոտալ անգրագիտությունն ու կստանաք 2018-ի իշխանազավթման ողջ պատկերը։

ՈՒզում եմ մի պարզ օրինակ բերել, թե ինչու չի կարելի ժողովրդին մեղադրել այս ամենի համար։

Չի կարելի, որովհետև տասնամյակներ շարունակ ոչ ոք չի մտածել նորմալ սերունդ կրթելու, տարրական հայրենասիրություն դաստիարակելու մասին։

Իմ անձնական օրինակը բերեմ՝ բացարձակ չհետապնդելով սեփական եսս գովաբանելու նպատակ։

2018-ի հունվարին, գործող իշխանությունների հովանավորությամբ կամ հրահանգով, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով, ինձնից և իմ գործընկերներից բառացիորեն խլվեց բիզնես, որի համար ծախսվել էին տարիներ, ջանք, եռանդ և ֆինանսական լուրջ միջոցներ։ Երբ էդ նույն պաշտոնյային հենց իր կաբինետում հարցրեցի պատճառը, շրջվեց ու մեջքի հետևում մատով ցույց տվեց երկրի ղեկավարի նկարը՝ հասկացնելով, որ ամեն ինչ այնտեղ է որոշված։

Բնականաբար, քմծիծաղ տվեցի, որովհետև ակնհայտորեն ստում էր, ու չէր կարող երկրի ղեկավարը նման անհեթեթության մասնակիցը լինել։ Բայց ցավալի փաստն այն էր, որ երկրի ղեկավարի անունն ու դիրքը օգտագործող մի պսևդոգեներալ-շոֆեռ էր կանգնած այդ ամենի հետևում և, բնականաբար, ինձ ոչինչ չէր մնում անելու, քան լուռ հեռանալը։

Այդ դեպքերից 2-3 ամիս անց, սկսվում է նիկոլի մահվան երթը Գյումրիից և ես հրապարակայնորեն դատապարտում եմ տեղի ունեցողն ու հայտնում իմ անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին և երկրի նախագահին, ինչը գոնե իմ շրջապատում, դառնում է զարմանքի առարկա։

Ես բացատրում եմ նրանց, որ կորցրել եմ փող, բայց եթե սրանք գան իշխանության, կորցնելու եմ տունս ու հայրենիքս։

Բայց արդյո՞ք բոլորն էին պարտավոր կամ ունակ հասկանալու այն, ինչ ես էի հասկանում։

Բնականաբար՝ ոչ, որովհետև բոլորին չէին տվել համապատասխան կրթություն, դաստիարակություն և թացը չորից զատելու ունակություն։

Հիմա, եթե չեք կրթել, ապա ի՞նչ իրավունք ունեք դատապարտելու, որ սխալվել են:

Այժմ ամենակարևորի մասին։

Էս նիկոլ բերողի փնտրտուքները մեզ ոչ մի լավ տեղ չեն տանելու։

Եթե անգամ, ինչ-որ մեկը հրապարակավ խոստովանի, որ ինքն է բերել նիկոլին ու հրապարակում վառենք էդ մարդուն, դա մեզ ոչինչ չի տա, որովհետև նիկոլը դրանից հետո հաստատ հրաժարական չի տալու։

Առաջարկում եմ էս ամենը թողնել հետոյին, հիմա համախմբվենք մի գաղափարի շուրջ, թե ինչպես ազատվենք էս անեծքից, իսկ հետո, մանրամասն կքննարկենք, թե ում մեղքով եկավ նիկոլը:

Հրանտ ԽԱԼԱԹՅԱՆ

Հ․Գ․

Բնականաբար, լայքեր չեմ ակնկալում

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ