Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Հայ մասնագետների աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները

Հայ մասնագետների աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները
19.01.2024 | 15:22

Պարադոքսն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ մտավոր ներուժի գծով տարածաշրջանում առաջատար համարվող մեր երկրում էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ «միասնական պատուհանի» կառուցակարգը, ամենաանմխիթար վճակում են, ինչի վառ ապացույցը թեկուզ հանրային ծառայությունների վատթար որակն է՝ արդեն սովորական դարձած աճող հերթերով: Էլեկտրոնային կառավարման գծով տարածաշրջանում մենք սկսել ենք բոլորից շուտ, մինչդեռ, այդպես էլ տեղ չենք հասնում և սահմանափակվել ենք սոսկ էլեկտրոնային մասնակի հաղորդակցությամբ և ժամանակ ու միջոցներ խլող անհարկի հաշվետվություններով: Հայաստանում միանշանակ կա անչափ մեծ ներուժ, հայ մասնագետները, այս կամ այն կերպ, իրենց գիտելիքներին համապատասխան աշխատանք գտնում են, բայց այդ աշխատանքի արդյունքներից առավելապես օգտվում են օտար երկրները:

Հ.Գ. Կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների խելամիտ կառավարմամբ հնարավոր է փոխհատուցել անվտանգային ներկայիս խոցելի կորուստները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4118

Մեկնաբանություններ