Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Մահը և Մենք

Մահը և Մենք
05.12.2023 | 22:14

(սկիզբը` այստեղ)

Մահվան թեման կա գեղարվեստական գրականության մեջ և կլինի քանի դեռ կա գրականությունը։

Գեղարվեստական գրականությունը մահն օգտագործում է մեզ ինչ-որ բան հասկացնելու համար, ինչ-որ գաղտնիք բացելու կամ թաքցնելու միտումով։

Կրոնի տեսանկյունից մահը հոգու ազատագրումն է մարմնից, նյութական աշխարհի կախվածությունից ու որպես մխիթարանք տալիս է երկնային կյանքի գաղափարը։

Կրոնը վատ բան չէ սովորական մահկանացուների համար, ովքեր երբեք չեն կարող հասկանալ տիեզերքի կառուցվածքը և մեծ հաշվով դա իրենց քիչ է հետաքրքրում։

Կրոնական դոգման կարող է խանգարել միայն հետաքրքրասեր մարդուն։ Մեծ մտածողները միշտ հակադրվել են դոգմաներին, լինեն կրոնական, թե գիտական։ Առանց հակադրման չի լինում ոչ մի բացահայտում ոչ մի ասպարեզում։ Սա է գործող օրենքը և հաճախ հակադրվողները հատուցում են իրենց կյանքով։

Դրա վառ օրինակ էր Ջորդանո Բրունոն միջնադարում, Հիսուսը և Սոկրատեսը անտիկ աշխարհում։

Ովքե՞ր էին այս մարդիկ և ովքե՞ր էին նրանց մահ պարտադրողները։

Այս մարդիկ հետաքրքրվող էին, հարց տվողներ, պատասխան փնտրողներ, դոգմաներ ջարդողներ։

Նրանք, տիեզերական կարգը հասկանալ փորձելու համար, համարվեցին մարդու կողմից սահմանված կարգը խախտող օրինազանցներ և դատապարտվեցին մահվան։ Սոկրատը թույն խմեց, Հիսուսը խաչվեց, Բրունոն այրվեց։

Զավեշտն այն է, որ Բրունոյին այրեցին խարույկի վրա Հիսուսի անունը տալով, իսկ Սոկրատին ստիպեց թույն խմել հունական դեմոկրատիան։

Այս փաստերը հաստատում են մեր սահմանափակ, կաղապարված մտածողությունը, որի զոհն են դառնում մտածողները։

Լև Տոլստոյի «Երեք մահ» և «Իվան Իլյիչի մահը» պատմվածքները սոսկ մահվան նկարագրություն չեն, այլ մահը որպես անխուսափելի և բնական երևույթի բացահայտում, հասկանալու փորձ՝ իմաստասիրական ու իրատեսական։ Ռուս մեծ մտածողը նույն հարթության մեջ դիտեց ծառի, ռուս մուժիկի և իշխանուհու մահը։

Տոլստոյի հետաքրքրասիրությունը նույնպես ճակատագրական եղավ բախվելով կրոնական դոգմաներին և ռուս եկեղեցում մկրտված մեծ մտածողի թաղման կարգը կատարեց հայ հոգևորականը։

Ի՞նչ է մահը։

Ավա՞րտ։

Դադա՞ր։

Սկի՞զբ։

Թե՞ այս երեքը միասին։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3402

Մեկնաբանություններ