Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մեր պատմության դեպքում է միայն ճշգրիտ կրկնությունն աշխատում

Մեր պատմության դեպքում է միայն ճշգրիտ կրկնությունն աշխատում
01.10.2023 | 13:02

12-րդ դասարանում Գուրգեն Մահարի ենք անցնում:

Վանի մասին է մի առանձնակի սիրով պատմում, ոնց որ աչքերդ փակես, Մահարու տողերով ճանապարհ ընկնես ու իր հետ իր մանկության ճանապարհներով հասնես իրենց տուն:

Հետո գաղթի ճանապարհի մասին է պատմում, որ 12 տարեկանում է անցել, ասում է` աշխարհագրության գիրքս էի մոռացել: Ու էն նույն մանկան արցունքներով իր կորած տան ու մանկության համար լաց է լինում տողերի միջից:

Գրքերը փակում ենք. ծանր դաս է: Մի կերպ հավաքում եմ ինձ, ուզում եմ սովորողների հետ խելք խելքի տալ, վերջապես հասկանալ, թե ինչպես է հնարավոր, որ ճիշտ նույնությամբ պատմությունը կրկնվի: Հենց այսօր: Ինչքան էլ փորձես ինչ-որ բան նույնությամբ կրկնել, ախր, էսքան նույնությամբ հնարավոր չէ: Մեր պատմության դեպքում է միայն էս ճշգրիտ կրկնությունն աշխատում:

Գուրգեն Մահարի ենք անցնում, ու Մահարին, Մահարու գրականությունը գաղթի ու հետագա տաժանակիր աքսորների մասին չէ միայն:

Մարդու մասին է, որ, անգամ այդ ամենը տեսնելով, միշտ մարդ է մնացել, ու երբեք չի կորցրել մարդկային վարքն ու դիմագիծը:

Ուղղակի մարդ` առանց ավելորդ ածականների, մակդիրների ու որոշիչների:

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 6602

Մեկնաբանություններ