Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Նպատակն Արևմուտքին սպասարկող լաքեյներ աճեցնելն է

Նպատակն Արևմուտքին սպասարկող լաքեյներ աճեցնելն է
31.08.2023 | 08:06

Սկսվում է նոր ուսումնական տարին։

Այս տարի ևս «Արմաթը», «Թումոն» և մյուս տեխնոլոգիական խմբակները մնացին առանց ձայնային տեխնոլոգիաների։ Կարճ ասած, երեխաները չեն կարող մայրենի լեզվով կառավարել մեքենայական սարքերը և ստանալ արձագանք բնական ձայնով։

Չի լինելու նաև այս սրընթաց տեխնոլոգիական դարում իրական արհեստական բանականություն դասընթացներում։

Ովքե՞ր են զրկում հայ մանուկներին մայրենիով հաղորդակցվելու մեքենայական սարքերի հետ, որը էապես կմեծացներ նրանց ինքնավստահությունն ինքնուրույն կառավարելու ներկայի և ապագային ռոբոտներին։ Չէ՞ որ, ապավինվելով մայրենի լեզվին, նրանք կհասկանային, որ, հենվելով իրենց լեզվամտածողության վրա, շատ բաների կարող են ինքնուրույնաբար հասնել, և ստեղծագործական անսահման հնարավորություններ կբացվեն նրանց առջև։

Ես մինչև անցած ամիս մտածում է, որ գործ ունենք, կոպիտ ասած, խմբավարների տգիտության ու չիմացության հետ։ Սակայն իմ անմիջական հանդիպումները բացահայտեցին, որ առկա է այլ բնույթի արգելք՝ ցավոք, լիովին գիտակցված՝ դասընթացները ղեկավարող ուժի կողմից։

Այս ոլորտում իշխում է համատարած «հակոբարշակյանական» ֆենոմենը։ Մեծ աղմուկ-աղաղակով և փիարով ընթանում է Արևմուտքի համար երկրորդական կադրերի, կոպիտ ասած, փոդրատչիների պատրաստման գործընթացը։ Սա է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գերնպատակը։ Այլ բան չի հետաքրքում դասավանդողներին։ Դրա համար էլ վտանգ են տեսնում հայաստանակենտրոն նախագծերի մեջ։

Մեծ ցավն այն է, որ Կարեն Վարդանյանի այս հայաստանակենտրոն հոյակապ գաղափարը, նրա մահից հետո, շեղվել է իր ընթացքից՝ նախկին գործընկերների ջանքերով։ Այսօր այդ գործընկերների 50-հազարանոց բանակը ծպտուն անգամ չի հանում պիղծ ռեժիմի և նրա պարագլխի դեմ։ Դուք սովոր եք ամեն ինչում մեղադրել հանրային նստվածքին, ձեր խոսքերով՝ «ժեխին», բայց պիղծ ռեժիմն ամուր հենարան ունի՝ հանձինս ՏՏ և ինժեներական համայնքի։

Հարգելի ծնողներ, մի շտապեք հպարտանալ ու փքվել, եթե ձեր երեխան ընտել է տեխնոլոգիական ոլորտը։ Ուղղակի հարցրեք ձեր ժառանգին, թե նա ինչ է անում կոնկրետ Հայաստանի համար և կտեսնեք, որ՝ ՈՉԻՆՉ։

Ստեղծված համակարգում անհնար է ինչ-որ բան անել սեփական հայրենիքի համար։ Նախ, պիղծ ու ապազգային համակարգը պահանջ չունի, և հետո՝ չկա ընթացակարգ այդ գործով զբաղվելու։ Չե՞ք հավատում։ Փորձեք ստեղծել տեխնոլոգիական ընկերություն և դիմել համապատասխան նախարարություն՝ հարկային արտոնություններ ստանալու նպատակով։ Բոլոր տեսակի արտոնությունները նախատեսված են դրսին ծառայություններ մատուցելու համար։ Ձեզ ուղղակի կծաղրեն, որ այդ հարցով դիմել եք նախարարություն։

Այսպիսին է վիճակը կրթության այլ ոլորտներում նույնպես։ Հարյուրավոր արտաքին գործակալական ՀԿ-ներ ներդրվել են մարզային ամենահեռավոր քաղաքներ ու գյուղեր, որպեսզի Արևմուտքին սպասարկող լաքեյներ աճեցնեն՝ այլ արժեքներով ու սկզբունքներով։

Մի ամբողջ գործակալական ցանց է աշխատում մոլագարորեն հայկական բուն շահերի դեմ գլոբալիստական՝ «ինտեգրալիստական» նպատակներով։ Իսկ դժբախտությունն այն է, որ նրանք ծառայում են այն ուժերին, որոնք մտադիր են զոհաբերել Արցախը և հետո Հայաստանը «մեծ թուրանական» ու հակառուսական նպատակներով։

Նայեք Ռուսաստանին, Հնդկաստանին ու Չինաստանին, որոնք ժամանակին ծառայում էին տեխնոլոգիական գլոբալիզացմանը։ Նրանք այսօր ամբողջապես մոբիլիզացված են տեխնոլոգիական սեփական ու ինքնաբավ համակարգ ստեղծելու նպատակին։ Էլ չեմ խոսում Իրանի մասին։

Եվ այս ամենը կատարվում է մեր երկրի ամենաճակատագրական հատվածում, երբ միանշանակ պարզ է, որ նոր՝ արդի տեխնոլոգիական լուծումներն են դուրս բերելու ճգնաժամային անդունդից։

Միայն փոքր ու խենթ խմբերն են զբաղվում տեխնոլոգիական վերազինմամբ ու արդիականացմամբ։ Սա է այսօրվա Հայաստանի ռեալ պատկերը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ