ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սյունյաց հողը անարատ է, թուրքի սերմը բույն չի դնի, անարմատ է»

«Սյունյաց հողը անարատ է, թուրքի սերմը բույն չի դնի, անարմատ է»
17.09.2022 | 11:51

Քաղաքի բարձունքին գտնվող «Թոզկապ» գերեզմանատունն ուղղակի դղրդում էր հրետանու պայթյուններից:
Քաղաքում էլ լսվում է, բայց այստեղ, ասես, հենց կողքիդ են հրանոթները պայթում:
Արձագանքը ուղիղ գծով է, սարից՝ սար, բարձունքից՝ բարձունք:
Դիմացը՝ հավասար գծի վրա, Իշխանասարի փառահեղ շղթան է, որի վրա թառել են թուրք-սելջուկների հրոսակախմբերը:


Արանքում ուրվագծվող Գորիսի ու Սիսիանի գյուղերի՝ Իշխանասարի, Ակների ու Վերիշենի սարերն են, Գորիսը՝ շքեղ փռված:
Մի պահ թվաց՝ ընդերքը շարժվում է, մեռյալների հուշաքարերը պոկվում են տեղից:
Իրականում՝ նրանց հոգինե՜րն էին խռովված, աչքերը՝ տագնապահար, ցավով ու հարցերով լի:
Դուրս գալիս՝ խնդրեցի մերոնց իրենց օրհնանքը տալ զավակներին, մեր բանակին, քաղաքին, ազգին, երկրին, հսկեն ու պահպանեն բոլորիս՝ վերին ուժերով:
Մայրս տագնապահար, տխուր գլխով արեց, հայրս, ինչպես միշտ, հուզմունքը հպարտորեն թաքցրած՝ հաստատեց:
Այնպես որ, ես գնացել էի նրանց օրհնանքի հետևից՝ լավ իմանալով իրենց միֆական ուժը, ինչպես՝ եթե Սուրբ Տաճար կմտնեի:


Արդեն տաքսու մեջ՝ պատուհանից նայեցի Գուսանի ուղղությամբ. Գուսան, դու՞ ինչ կասես… Գուսանը իր երգի տողով արձագանքեց. «Սյունյաց հողը անարատ է, թուրքի սերմը բույն չի դնի, անարմատ է»:

Նրան էլ խնդրեցի՝ Գուսան, շքավոր մնաս քաղաքիդ, ազգիդ, երկրիդ, տագնապած ննջեցյալներիդ, նրանց մազն էլ չծռվի, չխռովվեն հոգիները, քարերը տեղահան չլինեն դղրդյուններից…


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 10008

Մեկնաբանություններ