ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բերդի դարպասները հերթով բացում է

Բերդի դարպասները հերթով բացում է
14.02.2022 | 13:55

Նորից ու նորից՝ հազարերորդ անգամ տարբեր ու խորացված աղբյուրներից կարդում եմ Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի պատմությունը, Սյունիքի ազատագրական պայքարը՝ ողջ ճշմարտությամբ, ոչ՝ սերոյական աղավաղված գունագեղը. ինչպես է ընկել Հալիձորի բերդը, ինչպես է սպանվել Մխիթարը:


Արժե զուգահեռներ տանել մեր օրերի հետ, շատ նման է, ու դասեր քաղել:
Նիկոլը մերօրյա Տեր Ավետիսն է:
Քանի դեռ «Հալիձորի բերդը» վերջնական չի ընկել, կապեք այդ խելագարի ձեռքերն ու նետեք զնդան:
Հետո ուշ է լինելու, արդեն իսկ ուշ է, բերդի դարպասները հերթով բացում է:
Շատ եմ մտածել՝ ինչու՞ Սպարապետը չսատկացրեց Տեր Ավետիսին՝ նախքան բերդի հանձնումը: Մանավանդ, արդեն գիտեր նրա դավաճանական ծրագրի մասին:
Նույն այսօրվա իրավիճակն էր՝ կասկածներ, արգելքներ, գժտություն, ռուսը՝ ձեռքերը լվացած, հա էլ՝ խաբելու վրա: Հալիձորն էլ հավատում էր Տեր Ավետիսի խոստումներին՝ թուրքի բարեսրտության մասին...
Իրականում, Սպարապետն ընտանիքն առել, գիշերով մեկնել է Խնձորեսկ՝ նոր զորագնդեր կազմելու:


Նորից պատմական, ճակատագրական սխալ...
Նույն օրն էլ հաղթանակով պահված Հալիձորում թուրքը մտել ու կոտորած է սկսել, գրավել ու կրակի տվել նրա անառիկ բերդը, շարժվել առաջ:
Իսկ ի՞նչ գիտենք, գուցե փողերն առած՝ Երուսաղեմ փախած Տեր Ավետիսն է խնձորեսկցիներին հասցրել հուշել, որ Սպարապետի գլուխը կտրեն...
Համոզված եմ՝ իր ձեռքի գործն է, գյուղացիք չէին կարող այդպես անթերի կազմակերպել գործն ու գլուխն էլ տանել Թավրիզի Աբդուլլահ փաշային:
Նա վերջին ստորությունն է արել՝ փախչելուց առաջ. գյուղացիներին հուշել էր, որ Խնձորեսկն էլ կընկնի Հալիձորի օրը, եթե չազատվեն Մխիթարից՝ այդպիսով Հալիձորի անկումը «սաղացնելով» Մխիթարի վրա կամ այդպիսի փորձ անելով՝ նախքան պատմությունն ամեն ինչ իր տեղը կդներ:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6425

Մեկնաբանություններ