ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
12.06.2020 | 01:55

Բուռն էր 2020 թ. մա­յի­սի վեր­ջը, և մենք ջա­նա­ցել ենք ըն­թեր­ցող­նե­րին ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­նել, թե ինչ­պես, չնա­յած կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կին, գործ­նա­կա­նում աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րը, նրանց թվում՝ Հա­յաս­տա­նի հարևան­նե­րը, շա­րու­նա­կում են պատ­րաստ­վել ա­նակն­կալ­նե­րով լի ինչ-որ սցե­նա­րի։ Եվ գործ­նա­կա­նում ա­մե­նու­րեք բարձր լար­վա­ծու­թյուն է զգաց­վում։ Ա­ռան­ձին խն­դիր է Հու­նաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև ծա­գած հեր­թա­կան վե­ճը։ Թուր­քիա­յի ԱԳՆ-ն մա­յի­սի 28-ին ար­ձա­գան­քել է Հու­նաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Նի­կոս Դեն­դիա­սի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում վեր­ջինս Թուր­քիա­յի հաս­ցեին օգ­տա­գոր­ծել է «բար­բա­րոս­ներ» բա­ռը։ Հա­յե­րիս լիո­վին հաս­կա­նա­լի են Հու­նաս­տա­նի բա­ցա­սա­կան հույ­զե­րը։ Ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու են այդ­քան «նե­ղա­ցել» թուր­քե­րը։


«Ա­մո­թա­լի է Թուր­քիան «բար­բա­րոս» ան­վա­նե­լը նրանց կող­մից, ով­քեր սահ­մա­նին անգ­թո­րեն են վե­րա­բեր­վում ան­մեղ մարդ­կանց՝ ամ­բողջ աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ։ Հու­նա­կան պե­տու­թյու­նը նախ պետք է իր «բար­բա­րո­սու­թյա­նը» վերջ տա,- հայ­տա­րա­րել է Թուր­քիա­յի ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Խա­մի Աք­սո­յը։- Հու­նաս­տա­նի նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ երկ­խո­սու­թյան փո­խա­րեն նա ընտ­րում է Թուր­քիա­յի հետ լար­վա­ծու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և հան­րու­թյա­նը մո­լո­րու­թյան մեջ գցում՝ շա­հար­կե­լով ներ­քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­նե­րը։ Մենք խո­հեմ ա­րարք­նե­րի կոչ ենք ա­նում հույն ա­ռաջ­նորդ­նե­րին, ո­րոնք գոր­ծում են «Իմ թշ­նա­մու թշ­նա­մին իմ բա­րե­կամն է» սկզ­բուն­քով»։ Աք­սո­յը նաև նշել է, որ մի­ջազ­գա­յին ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի զե­կույց­նե­րում փաս­տեր կան հու­նա­կան կող­մից փախս­տա­կան­նե­րի հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի «բա­ցա­հայտ խախտ­ման» մա­սին։ «Հու­նաս­տա­նը պետք է հար­գի փախս­տա­կան­նե­րի ի­րա­վունք­նե­րը և նրանց նկատ­մամբ բռ­նու­թյուն ու դա­ժան վե­րա­բեր­մունք չկի­րա­ռի։ Բա­ցի դրա­նից, նրանք, ով­քեր ի­րենց քա­ղա­քակր­թու­թյան օր­րանն են հա­մա­րում, պար­տա­վոր են հար­գե­լու նաև նրանց, ո­րոնց լե­զուն ու հա­վատն ու­րիշ են»,- ըն­դգ­ծել է Աք­սո­յը։ Բայց նա ան­տե­ղի և չա­փա­զանց ու­ժե­ղաց­նում է ստեղծ­վող ի­րա­վի­ճա­կի դրա­մա­տիզ­մը։ Իսկ ի՞նչ է ե­ղել ի­րա­կա­նում։
Մա­յի­սի 27-ին Ա­թեն­քը հայ­տա­րա­րել է, որ Հու­նաս­տա­նը կու­ժե­ղաց­նի ոս­տի­կա­նա­կան պա­րե­կու­թյու­նը Թուր­քիա­յի հետ իր սահ­մա­նում, քա­նի որ եր­կի­րը պատ­րաստ­վում է գաղ­թա­կան­նե­րի սպաս­վե­լիք նոր հոս­քին։ Եվ 400 ոս­տի­կան է ու­ղարկ­վե­լու Մա­րի­ցա գե­տի հյու­սի­սարևե­լյան սահ­մա­նա­մերձ մարզ՝ «որ­պես նա­խազ­գու­շա­կան մի­ջոց», հայտ­նել է Հու­նաս­տա­նի ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Թեո­դո­րոս Քրո­նո­պու­լո­սը։ Սահ­մա­նա­մերձ շր­ջա­նը մար­տին ընդ­հա­րում­նե­րի վայր էր դար­ձել այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիան հայ­տա­րա­րել էր, որ այլևս չի ար­գե­լե­լու, որ ա­պաս­տան փնտ­րող գաղ­թա­կան­ներն ու այլ ան­ձինք հայ­տն­վեն Եվ­րա­միու­թյան ան­դամ եր­կր­նե­րում։ Մի քա­նի օր տևած բա­խում­նե­րի ժա­մա­նակ գաղ­թա­կան­նե­րը, ո­րոնք փոր­ձում էին անց­նել սահ­մա­նը, քա­րեր էին նե­տում հույն ոս­տի­կան­նե­րի վրա, ո­րոնք ար­ցուն­քա­բեր գազ են կի­րա­ռել նրանց դեմ, հի­շեց­րել է թուր­քա­կան «Daily Sabah» թեր­թը։ Բայց Ան­կա­րա­յի և Ա­թեն­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յիս վա­տաց­ման պատ­ճառն է դար­ձել Հու­նաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Դեն­դիա­սի ա­վե­լի վաղ ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը. «Նրանք, ում մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը դա­տա­պար­տել է մարդ­կա­յին տա­ռա­պանք­նե­րը քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծե­լու հա­մար, ի­րա­վունք չու­նեն որևէ մե­կին մար­դու ի­րա­վունք­ներ սո­վո­րեց­նե­լու»։ Հու­նա­կան ԶԼՄ-նե­րի այդ մեջ­բեր­ման մեջ «բար­բա­րոս» բառն օգ­տա­գործ­ված չէ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, չի կա­րե­լի բա­ցա­ռել, որ նա­խա­րար Դան­դիասն իս­կա­պես «ի սր­տե» Թուր­քիան «բար­բա­րոս» է ան­վա­նել, և ՆԱ­ՏՕ-ի կազ­մում գտն­վող եր­կու եր­կր­նե­րի միջև հեր­թա­կան սրա­ցումն առ­կա է։ Հու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Նի­կոս Պա­նա­յո­տո­պու­լո­սը մա­յի­սի 26-ին հայ­տա­րա­րել է, որ ի­րենց հայտ­նի են թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ըստ ո­րոնց՝ «Հու­նաս­տա­նը շու­տով ճնշ­ման կբախ­վի իր սահ­ման­նե­րին, հատ­կա­պես ցա­մա­քա­յին»։
Այդ առ­թիվ հու­նա­կան կող­մը սկ­սել է լայ­նաց­նել ցան­կա­պա­տը Թուր­քիա­յի հետ սահ­մա­նում, ին­չը խիստ քն­նա­դա­տել է Ան­կա­րան։ Թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը պն­դում են, որ պետք է խոր­հր­դակ­ցել ցան­կա­պա­տի լայ­նաց­ման առն­չու­թյամբ, նշե­լով, որ սահ­մա­նա­յին Մա­րի­ցա գե­տի հու­նը «բնա­կան ու ար­հես­տա­կան պատ­ճառ­նե­րով զգա­լիո­րեն փոխ­վել է» 1926 թ. սահ­մա­նը ո­րո­շե­լուց հե­տո, ուս­տի պա­հանջ­վում է «տեխ­նի­կա­կան հա­մա­ձայ­նե­ցում», և Թուր­քիան թույլ չի տա «կա­տար­ված փաս­տի» ար­ձա­նագ­րում իր սահ­մա­նին։ Հու­նաս­տանն իր հեր­թին նշում է, որ սահ­մա­նի գի­ծը չի փոխ­վել, և ին­քը պար­տա­վոր­ված չէ Թուր­քիա­յի հետ խոր­հր­դակ­ցե­լու սահ­մա­նի իր կող­մում են­թա­կա­ռույց­ներ սար­քե­լու առ­թիվ։ Բայց չէ՞ որ Հա­յաս­տա­նը պայ­քա­րում է Թուր­քիա­յից ան­լե­գալ գաղ­թի դեմ, ո­րը հատ­կա­պես ու­ժե­ղա­ցել էր կո­րո­նա­վի­րու­սի բռն­կու­մից ա­ռաջ։ Ա­թեն­քում հի­շում են, որ ըն­թա­ցիկ տար­վա փետր­վար-մար­տին Մեր­ձա­վոր Արևել­քի և Ա­սիա­յի եր­կր­նե­րից (գլ­խա­վո­րա­պես Սի­րիա­յից, Պա­կիս­տա­նից և Աֆ­ղանս­տա­նից) հա­զա­րա­վոր գաղ­թա­կան­ներ սկ­սե­ցին շարժ­վել դե­պի թուրք-հու­նա­կան սահ­մա­նը այն բա­նից հե­տո, երբ Էր­դո­ղա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ այլևս չի խո­չըն­դո­տե­լու Հու­նաս­տա­նի հետ սահ­մա­նը հա­տե­լու գաղ­թա­կան­նե­րի փոր­ձե­րին։ Այդ ժա­մա­նակ հույն սահ­մա­նա­պահ­նե­րը, ոս­տի­կա­նու­թյու­նը և զին­ծա­ռա­յող­նե­րը ամ­բո­խը ցրե­լու հա­մար ար­ցուն­քա­բեր գազ և այլ մի­ջոց­ներ կի­րա­ռե­ցին՝ փոր­ձե­լով խան­գա­րել սահ­մանն անց­նե­լուն։ Թուր­քա­կան աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րով՝ այդ բա­խում­նե­րի ժա­մա­նակ առն­վազն ե­րեք գաղ­թա­կան սպան­վել է, շա­տե­րը՝ վի­րա­վոր­վել։
Այս­պես, թե այն­պես, ե­թե որևէ մե­կը կա­րող է «նե­ղա­նալ» հույ­նե­րից, ա­պա ոչ թուր­քե­րը. Հու­նաս­տա­նը մի­լիո­նա­վոր հիմ­քեր ու­նի Թուր­քիան «բար­բա­րոս» ան­վա­նե­լու հա­մար։ Հո էս­կի­մոս­նե­րը կամ պա­պուաս­նե՞­րը չեն օ­կու­պաց­րել Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սը՝ կղ­զու այդ մա­սում ի­րա­կա­նաց­նե­լով տե­ղի հույ­նե­րի ու հա­յե­րի ե­ղեռն։ Թուր­քե­րի փոր­ձե­րը՝ հարևան­նե­րի թի­կուն­քում «պայ­մա­նա­վոր­վե­լու» Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­ռափ­նյա տա­րած­քի հար­ցով, նույն­պես ա­ռանձ­նա­պես չեն ու­րա­խաց­նում և՛ Հու­նաս­տա­նի, և՛ Կիպ­րո­սի հույ­նե­րին։ Այդ կա­պակ­ցու­թյամբ զար­մա­նա­լի չէ, որ Հու­նաս­տանն ու Կիպ­րո­սը հա­կա­թուր­քա­կան այն նոր դա­շին­քի նա­խա­ձեռ­նող­նե­րից են, ո­րի ստեղծ­ման մա­սին հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րը հայտ­նել են 2020 թ. հու­նի­սի 3-ին։ Ճիշտ է, նոր դա­շինքն ստեղծ­վել է ոչ թե Հու­նաս­տա­նի կամ Կիպ­րո­սի, այլ Ե­գիպ­տո­սի հո­վա­նու ներ­քո։ Հենց Ե­գիպ­տոսն է հայ­տա­րա­րել Թուր­քիա­յի դեմ նոր միու­թյուն ստեղ­ծե­լու մա­սին, ո­րի մեջ են մտել Հու­նաս­տա­նը, Կիպ­րո­սը, Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը (Ա­ՄԷ) և Ֆրան­սիան՝ դի­մա­կա­յե­լու հա­մար Լի­բիա­յում և Մի­ջերկ­րա­կան ծո­վում Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Մենք այս տա­րի ար­դեն մի եր­կու ան­գամ հայտ­նել ենք, որ, ի դեմս Ա­ՄԷ-ի Թուր­քիան հա­մաշ­խար­հա­յին աս­պա­րե­զում բա­վա­կան ան­հաշտ հա­կա­ռա­կոր­դի է ձեռք բե­րել։ Ե­գիպ­տոսն իս­կույն կանգ­նել է Ա­ՄԷ-ի կող­քին, ի­հար­կե այն պատ­ճա­ռով, որ Լի­բիա­յում թուր­քա­կան մի­ջամ­տու­թյու­նը մի շարք սպառ­նա­լիք­ներ է պա­րու­նա­կում Կա­հի­րեի հա­մար։ Եվ բնա­կան է, որ հու­նա­կան եր­կու պե­տու­թյունն էլ մտան նոր դա­շին­քի մեջ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը տես­նում են, որ թուր­քերն են ի­րենց սպառ­նա­լիք­նե­րով սադ­րում հույ­նե­րին, ոչ թե հա­կա­ռա­կը։ Եվ Ան­կա­րա­յի սպառ­նա­լիք­նե­րի ներ­քո Հու­նաս­տա­նի չհան­ձն­վե­լու ցան­կու­թյու­նը լիո­վին բնա­կան վարք է։


Եվ ա­հա՝ մի­ջան­կյալ ար­դյունք. հու­նի­սի 5-ին աշ­խար­հի բո­լոր ա­ռա­ջա­տար ԶԼՄ-նե­րը հայտ­նե­ցին, որ Հու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Նի­կոս Պա­նա­յո­տո­պու­լո­սը հայ­տա­րա­րել է, որ Ա­թեն­քի հան­դեպ Ան­կա­րա­յի վար­քը վեր­ջին շր­ջա­նում բա­վա­կան ագ­րե­սիվ է, և հու­նա­կան ա­ռափ­նյա­կում նավթ ար­դյու­նա­հա­նե­լու թուր­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րը Հու­նաս­տա­նը սադ­րանք է հա­մա­րում։ «Մենք պա­տե­րազմ չենք ու­զում, բայց ու­զում ենք հաս­կաց­նել, որ կա­նենք հնա­րա­վոր ա­մեն ինչ մեր ինք­նիշ­խան ի­րա­վունք­ներն ա­ռա­վե­լա­գույնս պաշտ­պա­նե­լու հա­մար»,- ա­սել է նա­խա­րա­րը։ Այն ուղ­ղա­կի հար­ցին, թե Հու­նաս­տա­նը պատ­րա՞ստ է պա­տե­րազ­մե­լու Թուր­քիա­յի հետ, նա պա­տաս­խա­նել է՝ ա­յո։ Ի­հար­կե, ԱՄՆ-ը և ՆԱ­ՏՕ-ն հույ­նե­րին որևէ հնա­րա­վո­րու­թյուն չեն տա ճիշտ այն­պես, ինչ­պես 1973 թ. շր­ջա­փա­կե­ցին Հու­նաս­տա­նը, երբ Ա­թեն­քը Կիպ­րո­սին օգ­նու­թյան ու­ղար­կեց իր ռազ­մա­նա­վե­րը, բայց անգ­լիա­ցի­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը կանգ­նեց­րին հույ­նե­րին՝ սպառ­նա­լով կրակ բա­ցել հու­նա­կան նա­վե­րի վրա։ Այն­պես որ, սպա­սենք ի­րադ­րու­թյան զար­գաց­ման հույն-թուր­քա­կան ուղ­ղու­թյու­նում։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 13140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ