«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: Հայաստանի իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը, դժվար թե, տարբերվի նախորդ տարվա բանակցությունների արդյունքից»: