Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներն այցելել էին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն։ Կազմակերպության ղեկավարության հետ բանկի պատվիրակները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածի շինարարության ընթացքը։
Քննարկումից հետո Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն ու Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, Մարալիկում հանդիպում ունեցել Տրանշ-3-ի շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։
Բանկի պատվիրակները շինարարի, տեխհսկողի և պատվիրատուի հետ քննարկել են 2018թ. հուլիսին Հայաստան կատարած իրենց վերջին այցից հետո շինաշխատանքների առաջընթացին, ծավալներին, որակին, ժամկետներին առնչվող հարցեր։
Կապալառուն նշել է, որ իրենց է միացել լրացուցիչ թիմ, համալրվել է շինտեխնիկան, և եղանակային պայմանների բարելավման պես ամբողջ հզորությամբ կվերսկսեն ճանապարհաշինական աշխատանքները։