ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և չի անելու

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և չի անելու
20.07.2018 | 22:47

Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի անելու` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։ Վարչապետը նշեց՝ տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ հայտարարում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, նրանք Հայաստանում ակնկալում են փոփոխություններ։


«Ինձ համար զարմանալի է, որ Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես կոնկրետ օրինակներ եմ բերել՝ ես ասել եմ, որ էսօրվա կառավարությունը երկու ամսում, կամ նույնիսկ մի ամսում՝ առանց որևէ հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով։ Ես ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում կամ նույնիսկ մի օրում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում արվել է՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Մենք սա արել ենք՝ առանց մի հավելյալ լումա ծախսելու»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց՝ ինչ որ անում են, անում են ժողովրդի տված մանդատն իրացնելու համար։ «Ես ուզում եմ, որ սա հստակ լինի, և մենք մեր ուղերձները հստակ հղել ենք մեր գործընկերներին և մենք ասել ենք, որ սա է մեր դիրքորոշումը, և իրենք պետք է դիրքավորվեն մեր այս դիրքորոշման նկատմամբ»,- ասաց վարչապետը։
Անցած շաբաթ բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Այցի ավարտին Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունից լսվում են դեռևս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա:

Դիտվել է՝ 3319

Մեկնաբանություններ