Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

«Անհրաժեշտ է 250-300 մլն եվրո»

«Անհրաժեշտ է 250-300 մլն եվրո»
20.04.2018 | 00:55

Վերջերս ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը լրագրողների հետ հանդիպմանը աչքալուսանք արեց, ասելով, որ Երևանում տեղադրվում է մաքրման կայան, որի աշխատանքներն ավարտվում են։ Սա իսկապես բարի լուր է, սակայն արդյոք այդ դրականն իր հետևից բացասական նորություն չի՞ բերի` ջրի սակագինը չի՞ բարձրանա։ Այս և մեկ-երկու հարցի շուրջ զրուցեցինք ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։


-Մաքրման կայանի ներդրումը այս պահին չի ենթադրում սակագնի բարձրացում,- ասաց պարոն Հարությունյանը։- Դրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ այդ կայանների ստեղծումը բավական ծախսատար է։ Աերացիայում մաքրման կայանի շինարարական աշխատանքներն ավարտված են, և այժմ մենք բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ այն շահագործման հանձնելու համար։ Իհարկե, այդ բանակցություններում ընդգրկված է նաև «Վեոլիա ջուրը», սակայն վերջնական որոշում դեռևս կայացված չէ։
-Պարոն Հարությունյան, թեև Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը լուծեց իր կոյուղատարի խողովակի խնդիրը, այնուհանդերձ, մասնագետների կարծիքներն իրարամերժ են։ Նշվում է, որ խիստ ժամանակավոր լուծում է տրված։ Հիմա խնդիրը լուծվա՞ծ է, թե՞ ոչ։
-Մենք ընդհանրապես այդ խնդրի հետ կապ չունենք, քանի որ արդարադատության նախարարությանը պատկանող քրեակատարողական հիմնարկը պետք է այդ համակարգը միացներ «Վեոլիա ջուր» ընկերության ընդհանուր ցանցին։ Այսինքն, ինչպես ցանկացած սեփական տան տերն է իր տնից խողովակը միացնում նշված ընկերության ընդհանուր կոյուղատար ցանցին, այդպես էլ քրեակատարողական հիմնարկը պետք է վարվի։
-Գաղտնիք չէ, որ շատ գյուղերում և մարզերում խմելու ջրի հարցը լուծված չէ։ Չե՞ք կարծում, որ 21-րդ դարում խմելու ջուր չունենալն ուղղակի ամոթ է։
-Խնդիրն ուսումնասիրվում է։ Այս պահին 560 համայնք դուրս են «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքից։ Հարցի լուծման նպատակով աշխատանքներ ենք իրականացնում տարբեր միջազգային կառույցների հետ, որպեսզի ներգրավենք կա՛մ վարկային միջոցներ, կա՛մ էլ դրամաշնորհներ։ Մեր հաշվարկները փաստում են, որ 560 համայնք խմելու ջրով ապահովելու համար անհրաժեշտ է 250-300 մլն եվրո։ Սրան զուգահեռ կարևոր է հասկանալ, թե ինչից է առաջացել խնդիրը։ Որ այսօր 560 համայնք խմելու ջուր չունի, պատճառն այն է, որ ժամանակին այդ համայնքները հրաժարվել են ընդգրկվելուց «Հայջրմուղ», «Շիրակ», «Լոռի», «Նոր ակունք», «Երևան» ջրամատակարարման ընկերություններում, պատճառաբանելով, որ ունեն իրենց սարերից եկող աղբյուրներ։ Ավելին, նրանք համոզված էին, որ չպետք է վճարեն այդ ջրի համար։ Անցան տարիներ, սարերում ստորգետնյա ջրերը նվազեցին, հիմա ասում են` մեզ միացրեք ջրային օպերատորին։ Բայց այսօր արդեն այդ միացման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ