Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի երեկվա նիստում խոսեց և՛ իր, և՛ տնտեսական բլոկի նախարարների փոխարեն. «Այս կանոնների հիմնական հմայքն այն է, որ, անկախ նրանից, թե ով կլինի, պետք է աշխատի հարկաբյուջետային քաղաքականության կանոնով. սա է փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը»: Նիստին հետևող լրագրողներն այդպես էլ չիմացան տնտեսական բլոկի նախարարների կարծիքը վարչապետի բարձրացրած հարցի առնչությամբ. «Ազատության աստիճանը չի՞ սահմանափակվում»:
Գուցե տնտեսական բլոկի նախարարների՞ն էլ ձեռնտու էր ֆինանսների նախարարի ակտիվությունը, քանի որ խոսքը «Պետական պարտքի մասին» օրենքում արված փոփոխություններին էր վերաբերում, ինչն էլ հաստատեց գործադիրը: Ինչպես քանիցս կանխատեսել էինք` պետական պարտքի շեմը բարձրացվեց, ավելի ճիշտ, պետական պարտքի համար կիրառվում է լողացող շեմ: Ֆինանսների նախարարը նշեց, որ այս փոփոխությունը բխում է հարկաբյուջետային քաղաքականության պահանջներից:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ