ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Համակարգված դավադրության հայկական հետքը (բաց նամակ Բաղրամյան-13-ի ուխտագնացներին)

Համակարգված դավադրության հայկական հետքը (բաց նամակ Բաղրամյան-13-ի ուխտագնացներին)
10.02.2017 | 11:44

ՑՈՒԳՑՎԱՆԳ

Շաբաթն անսպասելի նախորդեց ուրբաթին։ Արդեն տողագրել էի հողմաղացյան հերթական հողմապտույտը, երբ «Իրատեսի» նախորդ համարի երկու գերուշագրավ հրապարակումները («Այսպես խոսեց...» և «Հսկողության տակ վերցրեք սեփական շահի համար պատերազմներ ստեղծող 50 առավել հարուստ ֆինանսիստ հրեաների, և պատերազմները կվերանան աշխարհի երեսից») ինձ ուղղեցին այլ սխրանքների։ Իսկ «Քաղաքական խնամախոս, կամ առակներ անառակ կարմիր խնձորի մասին» հողմը կլուսարձակվի գալիք ուրբաթ օրը։

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ


Այսպես խոսեց վարչապետը. «Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ոչ տնօրեն ենք հանում, ոչ էլ որոշակի քայլեր կատարում, պետք է բոլորի ողնաշարը ջարդել»։ Տիար Կարեն, մեր պատերազմը կայենների դեմ նոր-նոր է մեկնարկում, ձեռքներս առնենք մեկական ոչխարախուզ բիրտ մկրատ և անցնենք գործի։ Այսինքն` կայեններին խուզենք-մաշկահանենք ոտն ի գլուխ։


ՈՒրբաթօրյա հողմաղացը, ինչ խոսք, կենարար հողմեր է ուղղում դեպի տունը կառավարական։ ՈՒղղում է, քանզի աննախադեպ-հոյակապ էր վարչապետը Կումայրի կարմիր քաղաքում։ Քաղաքի հնամենի շենքի վերականգնման համար նա, նախ, նվիրաբերեց սեփական 500 հազար դոլարը և ամենակարևորը` հայտարարեց, որ ինքը, որպես հայոց վարչապետ, բիզնեսով չի զբաղվում և խնդրելու է իր ընտանիքին` ներդրումներ կատարել հայրաքաղաքում։ (Վարչապետի տարոսը Գյումրի քաղաքի ղեկավարներին)։ Կեցցե՛ս, և եթե չարը խափանվի, և խմբիշխանությունը նման գործընթացների արդյունքում տապալվի, տեսանելի ապագայում, չզարմանաք, անկեղծ սրտով կվերանդամագրվեմ նոր ոգի առած ՀՀԿ-ին։

Արգո Կարեն, մեծարգո Կարապետյան, ժամանակը չէ՞ հստակեցնելու, թե ՀՀ-ում ինչը պետք է լինի ոչ պետական և ինչը` պետական-համաժողովրդական։ Տեսեք, երկիրն այսօր ճարակվում է խմբիշխանության ձեռքերում։ Տեսեք, խմբիշխանությանը սատարում, թև ու թիկունք են դառնում աղանդավորական հրոսակախմբերը` շուրջ 250 հազար անդամ-անդամուհիներով հանդերձ, և հանդերձյալ աշխարհից լսելի են մեր սուրբ նահատակների ցասումնալից հառաչանքներն ու պարսավանքները` սկսած Կարմիր Վարդանից և ավարտած Նժդեհով, Արցախյան ազատամարտի հերոսներով, առհասարակ, հանուն հայկական պետականության մաքառած երևելիներով։
Սակայն վերադառնանք Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի։ Ժամանակը չէ՞ Կումայրի սրբատաշ, բայց առօրս մամռակալած հայրաքաղաքում հնօրյա թավշոսկի գորգ ու կարպետի վերականգնմանը զուգընթաց գործարկել նոր դարբնոց և աղբյուր, որպեսզի կոփածո մետաղը և սառնապղպջան ջուրը գուրգուրեն օտարների քիմքն ու հոգին։ Ամենևին անտեղի չէ, որ Կումայրին վերջապես դառնա համաշխարհային կարգի զբոսաշրջային կենտրոն` մշակութապատմական երեսով, սակայն «պոլիգոնային» դարձերեսով։ Զի Գյումրի-Ալեքսանդրապոլը Ռուսիո կայսրության առաջնադիրք քաղաք-ամրոցն է, և այս փաստից խուսափելը նշանակում է տառապել ջայլամային ջերմախտով։ Այսպիսով Կումայրու գլխավոր արժանիքը չանտեսենք, այն նախ վարպետաց քաղաք է, ավանդույթի և արժանապատվության յուրօրինակ մի հանգրվան։ Սակայն Կումայրին պետք է վեր հառնի որպես արդյունաբերական-արհեստագործական կենտրոն։ ՈՒ պետք է անդառնալի-ամոթալի հուշ դառնան վագոն-տնակները` իրենց անժամկետ չարքաշության մատնված բնակիչներով հանդերձ։

ԿԻԿԼՈՊՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԳՈՒՐՈՒՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
Երկարաշունչ հրապարակման («Հսկողության տակ վերցրեք...) հիմնադրույթները զուգահեռելով հայկական խմբիշխանական իրականության հետ` կկռահենք, թե ինչ ձևաչափում է ալեկոծվում 3-րդ հանրապետությունը ապրիլյան հիմնարար (հուսանք` ո՛չ քանդարար) ընտրություններից առաջ։ Բայց, կներեք, չէ՞ որ պահն է քնարական դադարի։ Ահա թե ինչպես է օրվա հևքը զգում խիստ յուրակերպ պոետ-գեղագետ Էդվարդը Միլիտոնյան.


Նրանք Լև Տոլստոյից
ավելի լավ են գրում
Պատերազմի և խաղաղության
Հաշվեմատյանները։
Նրանք նոր
Աստվածաշունչ են գրում`
Երանի հոգով աղքատ
Եվ պարկերը փողով
լցրած կենգուրուներին։
Ի սկզբանե էր բանկը:
(«Բանկային գործի դաս»)

Տարածաշրջանային փորձագետ և թուրքաց գլխին ծանրակշիռ փորձանք դարձած տիար Հացպանյանը Սարգիս ուշի ուշով մեկնաբանում է Հակոբ Սանասարյան-բնապահպան աջթևայինի «Համակարգված դավադրություն» աշխատությունը։
Դրվագենք և ի ցույց հանենք։ «ՄԱԿ-ի 1996-ի «Զարգացման ծրագրեր» զեկույցի տվյալներով` 358 միլիարդատեր կլանային ընտանիքների եկամուտը դոլարային հաշվարկով գերազանցում է երկրագնդի բնակչության 45 տոկոսի եկամուտները»։ Օ՜հ, պարզամիտ կլաններ, 358-ն եք դուք, և կլանել-կալմեջ եք արել երկրագնդի բնակչության ընդամենը 45 տոկոսին, այսինքն` կեսից էլ պակաս։ Այնինչ հայոց նորաթուխ կլանները, ի դեպ, ձևավորված 1996-ին, կլանել-հպատակեցրել են ՀՀ ազգային-պետական, նաև համաժողովրդական հարստության 90 տոկոսը։ Մնացած 10 տոկոսի ձեռքբերման համար կենաց-մահու պայքարը իր կիզակետում է։ Եվ սա ուղերձ է ԱԺ-ի ուխտագնացներին, այսօր ևեթ հայտարարեք այն հիմնարար քայլերը, որոնք կհեղաշրջեն մեր դժնի ժամանակը և 113 կլանները կդառնան մակաբույծ զեռուներ։ Այո՛, նորհայկական, արդեն քսանամյա փորձություն ունեցող կլանաընտանեկան խմբիշխանությունը, ըստ էության, շուրջկալել է հանրապետությունը և կերտել ու ձևավորել է իր երազանքի սակարան-բնօրրան մենիշխանական հայրենիքը։ Եվ նրանք, հավատարիմ Համաշխարհային կառավարության դուստր ձեռնարկությունների (իմա` ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի, Եվրախորհրդի և Եվրամիության, ինչպես նաև ԼԳՏԲ-ական-արսինեխանջյանական համայնքի) ցուցմունք-հրահանգների, բազում տեսանելի և աներևույթ թակարդներ են պրկել ամենուր` N սահմանապահ զորամասի խոհանոցից անհետացած պահածոյից մինչև նվիրաբերմամբ միլիոնատեր դարձած պերճացուցք պետպաշտոնյաները։ Գալիք խորհրդարանը պետք է բարոյական պայծառամտությամբ առաջին իսկ նիստում հոտնկայս օրենք ընդունի, որը կպահանջի հիմնավորել, թե ինչպես են բարձրաստիճան պետծառայողները, դիցուք, «Հյուսիսային ճառագայթ» բաբելոնածին թաղամասում «երկնել» բազմամիլիոն եվրո արժողությամբ դղյակներ, և ինչպես են դրանք զարդարել ոսկերիզ ջեռուցման մարտկոցներով, ադամանդակուռ ջահերով և, վերջապես, արծաթյա զուգարանակոնքերով։ Այսպիսով, ընտրություններից շուրջ 40 օր առաջ ՀՀ-ն արձանագրել է հետևյալ պատմաքաղաքական նվաճումները` 113 կլանային գերիշխող ընտանիք, 12 միլիարդատեր, շուրջ 1000 միլիոնատեր, 1 մլն մշտական արտագաղթյալ բնակչություն, 6 մլրդ պետական պարտք և խմբիշխանության որոշ պարագլուխների տիեզերական ամբարտավանությունը։ Սակայն այսօր ծառային ձեր հեզ մի լուրջ բան է մտատանջում-պատեպատ խփում, արդյո՞ք Համաշխարհային կառավարության ուղեղային-կործանիչ կենտրոնները Լևոնին` Տեր-Պետրոսյան, ընտրելով որպես երկրի պետականազրկման գլխավոր գործիք նման ակնառու հաջողություններ էին ակնկալում Հայաստանում։ Համոզված եմ, որ ոչ։ (Իսկ դուք ի՞նչ եք կարծում)։


Սակայն եկեք խրոխտ ոգով խոստովանենք` մի՞թե երկրաճարակ այս համաճարակը հավերժական է: Մի՞թե պատմական պահը չի հասունացել գիտակցելու, որ օլիգարխիան և բյուրոկրատիան ընդամենը և պարզապես հետևանք են, փտախտով ճարակված ծիրանենու սաղարթը, իսկ արմատը կենաց ծառ-ծիրանենու պետք է բյուրեղանա Բաղրամյան-13-ում, արդեն գալիք և հաղթական մայիս ամսին։ Մի խոսքով, հուսանք, որ հայկական կիկլոպ միակնանի հրեշների դարաշրջանի մայրամուտն է։ Գալիք խորհրդարանում պետք է մնա լֆիկաթոխմախա-շմայսական, նաև մանվելասեյրանական, նաև, ինչու չէ, խոսրովագեղամյանական, րաֆֆիափոստանջյանական դառը հուշը։ Ամե՛ն։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Երեք խորհուրդ վարչապետին, որոնք կպառակտեն 3-րդ հանրապետությունը ծննդյան պահից բռնազավթած Համաշխարհային կառավարության նորհայկական դավի հիմքերը.
ա) Ազգայնացնել-պետականացնել ՀՀ «լիքը գույքը», այն է` հանքերը, սարերը, լճերն ու ձորերը։
բ) Ամրագրել ձեր և մեր քաղաքական հենարանը, այն է` բազմաչարչար հայությունը, որը երկրի բնակչության 90 տոկոսն է, բայց տնօրինում է ազգային-պետական-համաժողովրդական սեփականության ընդամենը 10 տոկոսը։ (Այսինքն` 10 տոկոսի բաժնետերը պետք է դառնա խմբիշխանությունը, 90 տոկոսի տերը` ողջ հայությունը)։
գ) Վերջապես` մշտապես հետևեք «Իրատեսի» հրապարակումներին։ Հավատացեք, չե՛ք փոշմանի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ