ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավելի քան 200 հազար մարդ համաձայնել է ընդմիշտ թռչել դեպի Մարս

Ավելի քան 200 հազար մարդ համաձայնել է ընդմիշտ թռչել դեպի Մարս
14.09.2013 | 11:12

Կամավորները, ովքեր հայտ են ներկայացրել «Mars One» ծրագրին, երազում են նվաճել Կարմիր մոլորակը: Կազմակերպիչներից մեկի խոսքով, ծրագրի նպատակն այն է, որ մինչև 2023 թվականը դեպի Մարս ուղևորվեն շուրջ 40 մարդ: Ճանապարհորդության համար կվճարեն ծրագրի հովանավորները: Մարս թռչելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան 202, 586 մարդ` աշխարհի տարբեր երկրներից: Կամավորների 24 տոկոսը ամերիկացիներ են, 10 տոկոսը` հնդկացի, 6 տոկոսը` չինացի և 5 -ը` բրազիլացի: Նման ցանկություն են հայտնել նաև ռուս, մեքսիկացի, կանադացի, իսպանացի,Միացյալ Թագավորության ներկայացուցիչներ:

Այլ հարց է`կարո՞ղ են արդյոք մարդիկ գոյատևել Մարսի վրա: Սա վերջերս մարդկության կողմից քննարկվող կարևորագույն թեմաներից է: Թե ինչ հետևանքներ կունենա երկարատև շրջագայությունը Կարմիր մոլորակի վրա, ըստ ԱՄՆ-ի ԶԼՄ-ների, շարժում է նաև Բարաք Օբամայի և ամերիկացի տիեզերագնաց Բազզա Օլդրինի (ով Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդն է), հետաքրքրասիրությունները:

Տարօրինակ է, որ նման ցանկություն դեռևս չեն հայտնել հայազգի ներկայացուցիչները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ