ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայրենիքը կանչում է Ասանժին

Հայրենիքը կանչում է Ասանժին
06.04.2013 | 11:07

Շվեդիայի Գերագույն դատարանի նախագահ Ստեֆան Լինդսկոգը Ջուլիան Ասանժին հրավիրում է Շվեդիա վերադառնալ: Նա պնդում է, որ այդ դեպքում հանցագործներին վերադարձնելու ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագիրը թույլ չի տա արտահանձնել WikiLeaks -ի հիմնադրին, որովհետև համաձայնագրով արգելվում է այն անձանց վերադարձը, ովքեր քաղաքական կամ ռազմական հանցանքների մեջ են մեղադրվում: Լինդսկոգը գտնում է, որ եթե նույնիսկ Ասանժը գաղտնազերծել է կարևոր տեղեկատվություն, դա շվեդական օրենքներով պատժի ենթակա չէ, բացի այդ` Շվեդիայում լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրողները լիակատար պաշտպանություն ունեն: Լինդսկոգը նաև գտնում է, որ Ասանժի գործը լրջորեն վնասել է դատարանի հեղինակությանը: Նա Ասանժին համարում է մարդ, «ով հանուն մարդկության բարիքի ազատ մուտք է ապահովել գաղտնի տեղեկատվության համար», իսկ պետության հանցագործությունների բացահայտումը երբեք չի կարող հանցագործություն լինել:
Լինդսկոգը «մոռանում է», որ Ասանժին հայրենիքում մեղադրում են երկու կանանց սեքսուալ հետապնդումների մեջ, ովքեր նրա դեմ բողոք են ներկայացրել 2010-ի օգոստոսին և արդեն մեկ ամիս անց Ասանժը, խուսափելով բանտարկությունից, հեռացավ երկրից, բայց ձերբակալվեց Մեծ Բրիտանիայում: Առաջին դեպքը չէ, որ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են համոզել Ասանժին` հեռանալ Էկվադորի դեսպանատնից և հանձնվել շվեդական իշխանություններին: Ջուլիան Ասանժը պնդում է, որ իր դեմ հարուցված մեղադրանքը շինծու է, նպատակը իրեն ձերբակալելը և ԱՄՆ-ին հանձնելն է, որտեղ WikiLeaks -ի հիմնադրին մեղադրում են ԱՄՆ-ի դիվանագետների ու զինվորականների 250000 գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ: Չի բացառվում, որ ԱՄՆ-ում նրան մահապատիժ է սպառնում:

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ