-
11.07.2017|
09:37
Ի միջի այլոց, իմ քննադատներին ասեմ, որ խորհրդային տարիներին Արա Աբրահամյանը եղել է իմ կոլեգան՝ որպես էլեկտրոնային արդյունաբերության համակարգի նշանավոր դեմք, միշտ հանդես է եկել որպես ճիշտ մտածող հայ, բայց հիմա նա արդեն Արա Աբրահամյան չէ՝ բառի փոխաբերական իմաստով՝ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ:
-
11.07.2017|
09:28
Ընթերցողները գուցե և մտածեն, թե ես միշտ նույն հարցերի շուրջ եմ գրում` չհեռանալ Հայաստան հայրենիքից, կազմակերպել հայրենադարձություն… Թերևս։ Ցավոտ և բաց վերքն անվերջ նվվում է, և ձեռքդ միշտ վերքիդ վրա ես ուզում պահել` հուսալով, թե կթեթևացնես ցավը:
-
07.07.2017|
07:38
Դուք, ինչ խոսք, տեղյակ եք, որ երկրի պետական բյուջեն կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Բյուջեի էությունը որոշվում է տվյալ երկրի հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով և գործառույթներով։ Բյուջեն անգլերեն է, budget նշանակում է պայուսակ։
-
04.07.2017|
09:17
Ռուբեն Վարդանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, բայց որպես հայ մարդու, որը փորձում է իր ունեցվածքով, գործունեությամբ ոչ միայն օգուտ, այլև ճանաչում բերել Հայաստանին, հայ ժողովրդին, հարգանք է առաջացնում այդ մարդու նկատմամբ:
-
30.06.2017|
11:33
ՈՒզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ բոլոր ժամանակների մեծագույն պարուհի Մայա Պլիսեցկայային, ում հետ ծանոթ լինելու և հաղորդակցվելու պատիվ ու երջանկություն եմ ունեցել:
-
30.06.2017|
11:27
Երբ օր օրի գորշացող երկիրն ու մայրաքաղաքը քուն են մտնում, արթնանում է մայրաքաղաքի և երկրի գունեղ տականքը։ Իսկ օրվա ընթացքում երկրում և նրա քաղաքներում անհաշիվ հանդեսներն են դրության տերը։
-
30.06.2017|
11:13
Երկրի հեղինակությունը բնակչության ու տարածքի չափով չի որոշվում։ Երկիրը փոքր է, թե մեծ, նշանակություն չունի։ Երկիրը պետք է արդար ու ազնիվ հիմքերի վրա կառուցվի, բնակիչները պետք է ազգային, պետական մտածողություն ունենան։
-
30.06.2017|
11:12
Մայիսի 23-24-ին Երևանում տեղի է ունեցել «Անցումային շրջանի ավարտը. Հայաստանը 25 տարի անց. հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողով (լավ է, որ հարցական նշանը դրված է «հիմա»-ի և ոչ «ինչ»-ի վրա), որտեղ ելույթ է ունեցել հաջողակ բիզնեսմեն, ֆինանսիստ Ռուբեն Վարդանյանը:
-
27.06.2017|
10:28
«Պրահայի գարնան», Չեխոսլովակիայում «մարդկային դեմքով» սոցիալիզմ կառուցելու գաղափարն ու պլանները «ինտերնացիոնալ օգնությամբ» տապալելուց հետո, այժմ արդեն օրակարգում էր Լեհաստանի հարցը, որի «Солидарность» արհմիութենական կազմակերպության օրեցօր աճող հեղինակությունն ու ազդեցությունը հասել էին այնպիսի չափերի, որ ուղղակի սարսափեցնում էին Կրեմլին:
-
23.06.2017|
09:41
Չորրորդ «առաջնորդն» ունեցավ ԽՄԿԿ իր չորս համագումարները՝ XXIII, XXIV, XXV, XXVI: Չնայած ընդունած «համաշխարհային պատմական որոշումներին», այդ համագումարներից ոչ մեկը քիչ թե շատ կարևոր դեր չխաղաց երկրի կյանքում: