Մի բան եմ նկատել. ուրեմն, ոմանց համար կապ չունի, թե ո՞վ է իշխանության ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, իրենք, մեկ է, պաշտում են ամերիկացիներին և ատում ռուսներին, բայց անունը դնում են մարդու իրավունք, դեմոկրատիա ու եսիմինչ։
«Սոցիալ-հոգեբանություն դասախոսը» կորուսյալ հայրենիքի գաղափարը համարում է մեր ողբերգությունների ակունքը, դրա դոմինանտությունը, իբր, արհեստականորեն է ձևավորված, որպեսզի ՀՀ-ում մեզ զգանք փախստականի ճամբարում, այն երբեք մեր հայրենիքը չհամարենք և այլն...
Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հետ կապված զարգացումներին. գլխավոր հարցը՝ կհարվածի՞, արդյոք, Իսրայելն Իրանին, ինչն անկասկած կհանգեցնի Իրանի նոր և ավելի հզոր պատասխան հարվածի և, որպես այս ամենի շարունակություն, Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի, ավելին՝ տարածաշրջանային մեծ պատերազմի:
Մեծ տատս ու մեծ պապս են՝ ցեղասպանության զոհեր: Հորական տատիս ծնողներն են: Աբրահամ Ճեպեճյանն ու Գայանե Կարմիրլյանը բախտ չունեցան գոնե սովալլուկ ու անջուր անցնելու գաղթի ճամփաներով. թուրքերը նրանց սպանեցին հայրենի Կեսարիայում ու տիրացան մեծահարուստ Ճեպեճիների ողջ ունեցվածքին:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...