-
05.05.2024|
15:54
Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել: Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի և… այ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա: Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտեի, թե ինչ էր պետք անել:
-
05.05.2024|
15:53
Երբ երեխա եք ունենում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ մկրտի երեխային:
Երբ հարազատ եք կորցնում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ հոգեհանգստի կարգը տա:
Երբ ամուսնանում եք՝ հոգևորականն է պսակադրում անում...
-
05.05.2024|
14:52
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե որքան են այս ուսումնական տարում և 2018-2019 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թվերը։ Մարզպետարանից հայտնել են՝ 2023-2024 թվականներին Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը 15 715 է, իսկ 2018-2019 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15 857:
-
05.05.2024|
14:49
Հիշեք, որ Նիկոլն ու Ալիևը կյանքի ու մահու կռիվ են տալու, Նիկոլը՝ իր անպետք կյանքի համար, իսկ Ալիևը՝ անպետքին մեր գլխին պահելու:
-
05.05.2024|
14:25
Եկեղեցու կոչով մարդիկ միանում են, ու որևէ միացողի (անկախ անցյալում արած-չարածների) անվանարկել չի կարելի...
-
05.05.2024|
13:16
Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց ցեղասպանությունը, որքա՞ն կլիներ հայության թիվը, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել՝ կազմենք զոհերի ցուցակը, որ իբր թուրքերի համար հավաստի լինի...
-
-
05.05.2024|
13:02
Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ և անթիվ աջակիցներ։
Մնում է միանալ, չխանգարել ու նոր կերպարներ ներս չնետել...
-
05.05.2024|
12:51
Շատերս ենք շատ բան տվել էս երկրի համար, բայց ոմանք տվել են ամեն ինչ. նրանք հերոս տղերքի հերոս ծնողներն են, ովքեր Հայրենիքին տվել են ամենաթանկը...
-
05.05.2024|
12:48
Մեր տոնացույցի կամ օրացույցի մեջ այս անունով կիրակի գոյություն չունի, դրա համար էլ վերցված է չակերտների մեջ: Մեր տոնացույցի մեջ Հինանց վեցերորդ կիրակին անանուն է: