-
15.05.2024|
13:53
Մարդու, առավել ևս, ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու նրա գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Մարդը, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, այլ ավելի մեծ նպատակի ու այդ նպատակի համար պատասխանատու մարդու հաջողելու ցանկությունից։
-
15.05.2024|
12:31
Անտիկ ժամանակներից սկսած՝ աշխարհի բոլոր բանակներում կա մեկ չգրված օրենք. կարող է հրամայվել գնալ մահվան, բայց երբեք չի կարող հրամայվել գնալ անպատվության։
-
15.05.2024|
11:22
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»...
-
15.05.2024|
10:29
Կառավարեք ձեր ձեռքերը, ու ամեն անգամ, երբ ձեզ ասում, թեկուզ խնդրում են ծափահարել, հարցրեք՝ ինչի՞ համար։ Թե չէ ասում են՝ Արցախը Հայաստան է, ծափահարում եք։ Կեսը կորցնելուց հետո ասում են՝ Արցախում ապագա կա ծափահարում եք։ Ասում են՝ մտնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, ծափահարում եք։ Ասում են՝ մկները չեն պլստալու, ծափահարում եք։
-
15.05.2024|
09:36
ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի մեջ սերմանել «Սրբազանը իր հետևից բերում է Քոչարյանին» թեզը։ Այս տեսանկյունից ևս պարզ է դառնում, թե ինչու էին նախապես տևական ժամանակ հսկայական ջանքեր գործադրում Քոչարյանին ամեն գնով վարկաբեկելու համար․ դա անհրաժեշտ էր հետագայում ցանկացած մրցակցի ուղղակի արհեստականորեն փոխկապակցել վերջինիս հետ և պատրաստի ստանալ բաղձալի արդյունք։
-
15.05.2024|
08:34
Ասել եմ ու կկրկնեմ.
- Ինձ համար Հավատը, Աստվածները, Եկեղեցին ու Հոգևորականները տարբեր մակարդակների վրա են դասավորված։
-
15.05.2024|
06:55
Բոլոր նրանց, ովքեր դարձել են ադրբեջանաՔՊական քարոզչության զոհը և վստահություն են հայտնում, որ ընթացող գործընթացը բերելու է խաղաղության, հիշողության թարմացում է հարկավոր և՝ ոչ միայն հիշողության: Երբեք մի մոռացեք, որ երկար տարիներ Ալիևը բանակցել է իբր հարցի լուծման համար, բայց հենց ուժը պատել է՝ պատերազմ է սկսել:
-
15.05.2024|
00:10
Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»:
Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:
-
15.05.2024|
00:01
Ոսկորնե՜րն իմ բոլոր պիտի ասեն Նրան՝ Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ, ո՞վ կա՝ նմանվի Քեզ: Փրկե՜ց Նա աղքատին հզորի նենգ ձեռքից:
-
14.05.2024|
23:08
Դասադուլի իրավական կողմին դեռ հանգամանորեն կանդրադառնամ, սակայն պակաս կարևոր չէ երևույթի զուտ բարոյահոգեբանական կողմը։ Չկա մի երկիր, իսկ Հայաստանը բացառություն չէ, որտեղ ուսանողները հենց քաղաքական թեզերով ոչ միայն չնախաձեռնեն ու չմասնակցեն դասադուլների...