ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

SOS. Լոռին հումանիտար աղետի առջև

SOS.  Լոռին հումանիտար աղետի առջև
28.05.2024 | 19:28

Հայաստանի մի քանի բնակավայր հայտնվել է շրջափակման մեջ, մարդիկ մնացել են առանց խմելու ջրի, սննդի, դեղորայքի:

Նրանց օգնություն հնարավոր է հասցնել միայն Վրաստանի տարածքով կամ էլ՝ օդով:

Խոսքը Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Մադան բնակավայրերի մասին է: Հիշեցնեք, որ Լոռու մարզով անցնող Երևան-Թբիլիսի Մ-6 միջպետական մայրուղու մի մասը հեղեղը քշել-տարել է: Բացի այդ, փլուզվել են կամուրջներ, որոնց վերականգնումը մեծ ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում:

Գործնականում աղետի գոտում են հայտնվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց կարելի է հասնել դաշտերով և անտառային արահետներով, այն էլ՝ ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի տարածքից: Օգնություն կարելի է հասցնել ուղղաթիռներով, որոնք կարող են վայրէջք կատարել մարզադաշտերում:

Բայց Հայաստանի իշխանությունները ոչ մի նման բան չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը հայտնեց, որ հացի խնդիրը բնակիչները կարողացել են կարգավորել հին ջրաղացի շնորհիվ, բայց դրա հետ մեկտեղ, նրանք խմելու ջուր չունեն:

Հարևան բնակավայրերը գոնե աղբյուրի ջուր ունեն, իսկ Ախթալայում դա էլ է խնդիր:

Ի լրումն, սպառվում են բենզինի, մեքենաների համար անհրաժեշտ վառելիքի պաշարները․ որոնք տրամադրում է լեռնահարստացուցիչ կոմբինատը:

Խոսեցի տեղի բնակիչների հետ.

Մինչ այս կապ չկար, հիմա կա, սակայն տեղի են ունենում էներգամատակարարման հովհարային անջատումներ:

Փորձեր են արվում ինչ-որ կերպ լուծել ճանապարհի խնդիրը, սակայն չդադարող տեղումներից գոյացած անձրևաջրերը, վարարած գետն ու վտակները քշում-տանում են այդ նպատակով լցվող խճաքարը, քարերը:

Վերջին ճշտված տվյալներով՝ հեղեղումների պատճառով կա 4 զոհ:

Նմանապես, կա պաշտոնական տեղեկություն, որ Ռուսաստանի ՊՆ-ն, իսկ դրանից առաջ ՌԴ-ի ԱԻՆ-ը, հայկական կողմին առաջարկել է իր օգնությունը՝ ջրհեղեղի ու սելավի հետևանքները վերացնելու համար: «Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տրված են համապատասխան ցուցումներ՝ անձնակազմ, ինչպես և՝ անհրաժեշտ տեխնիկա տրամադրելու վերաբերյալ, որոնք անհապաղ կարող են ուղարկվել տարերային աղետի շրջան»:

Սակայն, ինչպես հայտնում են ռուսական գերատեսչությունից, հայկական կողմից այդ առնչությամբ հարցում չեն ստացել:

Իսկ մինչ այդ, մարդիկ իրենց ուժերով և փրկարարների շնորհիվ, որոնք այդքան էլ շատ չեն, օգնում են տարհանել նրանց, ովքեր հայտնվել են հեղեղված գոտիներում։ Իսկ այն վայրերում, որտեղ ջուրը հետ է քաշվել, մարդիկ կուտակված տիղմից մաքրում են տարածքներն ու դեն նետում փչացած իրերն ու մթերքը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ