ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորքեր

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորքեր
28.05.2024 | 15:02

Ոստիկանության առանձին ստորաբաժանումների, ծառայողների գազանությունների և լկտիության տրամաբանության հիմքում մեկ գործոն է` նրանք ամբողջությամբ կիսում են ՔՊ-ական մոտեցումներն ու իշխանության դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական, քաղաքացիական շարժում նրանց համար ավելի լուրջ վտանգ է, քան Թուրքիան և Ադրբեջանը:

ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորքեր` թունավորել և ատելություն սերմանել բոլոր այն անձանց կամ խմբերի դեմ, ովքեր գործող կառավարիչների տեսակետները չեն կիսում:

Սրանով է պայմանավորված, որ ուժային գործողության գնացող շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով` բացառապես իշխանական վերնախավից իջեցվող ցուցումներով, որի դիմաց շռայլորեն վարձատրվում են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ