ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևը փակում է Իսրայելի պարտքը

Ալիևը փակում է Իսրայելի պարտքը
20.05.2024 | 12:33

Շատ բան վկայում է այն մասին, որ Իրանի նախագահ Ռաիսիին ,երկրի արտգործնախարարին և այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը ոչ թե վթարի է ենթարկվել մառախուղի պատճառով, այլ՝ տեղի է ունեցել ահաբեկչություն։ Այդ ահաբեկչությունը կարող էր իրականացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում՝ Իրանի հետ սահմանին հաստատված Իսրայելի հատուկ ծառայությունը՝ Ադրբեջանի աջակցությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը զենքով և այլ եղանակներով մեծ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Հիմա եկել է Իսրայելին Ալիևի պարտքը փակելու ժամանակը։ Թե դա ինչ կարժենա Ադրբեջանին, առաջիկայում պարզ կդառնա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ