ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը
19.05.2024 | 07:57

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8):

Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնակատարության օրը, կատարվեց աստվածային խոստումը՝ Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին:

Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն հավաքված էին նրանք: Երբ բոլորը միասիրտ աղոթում էին, երկնքից հանկարծակի մի ձայն լսվեց, որն ուժեղ քամու սուլոց էր հիշեցնում և լցրեց ամբողջ վերնատունը: Սուրբ Հոգին չեկավ ծածուկ և աներևույթ, այլ իբրև սաստիկ հողմ և լցրեց ամենքին: Աշակերտներին երևացին կրակե լեզուներ, որոնք իջան ու նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց (Գործք Առաքելոց 2:1-4):

Սա հավատքի նորոգման և քրիստոնեության վերահաստատաման տոնն է:

Եթե բաբելոնյան աշտարակաշինության ընթացքում Աստված բաժանեց մարդկանց՝ տալով նրանց տարբեր լեզուներ, ապա այժմ՝ Սուրբ Հոգու զորությամբ, առաքյալներին տարբեր լեուզեներով խոսեցնելով՝ Աստված միավորեց մարդկությանը:

Պողոս առաքյալը պատգամում է.

«Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել, և Այն բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթ. 6:19-20):

Սուրբ Հոգին աստվածային Երրորդության երրորդ անձն է: Նա Աստծո ձայնն է մեր մեջ և մեր հոգու դուռը թակողը:

Նա է, որ աշակերտին քարոզիչ դարձրեց, անհավատին հավատացյալ:

Նրա միջոցով քրիստոնեությունը դարձավ հասկանալի ամբողջ մարդկությանը:

Ավետարանը վկայում է, որ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպերով:

Սուրբ Հոգին մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն:

Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ գործունեությունը: Իբրև կատարյալ Աստված Նա հավասար է Հորը և Որդուն. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»:

«Մենք աղոթում ենք հանուն Հոր, Ով ստեղծեց մեզ և պատասխանատվություն առավ մեզ համար: Հանուն Որդու, Ով մարդացավ ու խաչվեց մեր փրկության համար, և հանուն Սուրբ Հոգու, Ով մխիթարիչ ու հույս եղավ քրիստոնյայի համար: Սուրբ Հոգին ապահովում է մեր հոգևոր կյանքի շարունակականությունը: Ընդունելով Նրան մեր մեջ, որպես շնորհ մենք ստանում ենք քաջություն, պայքարելու ուժ և հոգևոր ուրախություն»։

Սուրբ Հոգու ներկայությունն ու ներգործությունը իրական է յուրաքանչյուր քրիստոնյայի համար մկրտության արարողությամբ: Այն քրիստոնյայի փրկության գրավականն ու կնիքն է, քանզի ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով (Տե՛ս Հովհ. 3:5), որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մեռոնով:

Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ ըստ Քրիստոսի պատգամի (Մատթ. 28:19):

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում Սուրբ Պատարագի սկիզբը ժամը` 11։00-ին։

Տեր Հեթում Հեթում

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ