ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր ինքնությունից շեղումը դարձել է պետական քարոզչություն

Մեր ինքնությունից շեղումը դարձել է պետական քարոզչություն
17.05.2024 | 08:26

Մեր խոսույթն ու մտքերը` ի բարին

Փոխե՛ք ձեր մտքերը դեպի բարին և այդժամ կգտնեք քաղաքակրթական չափազանց բարձր արժեքներ և՛ մարդկանց մեջ, և՛ մեր ազգի պատմության։ Սիրելինե՛րս, մեր ազգը առնվազն հինգ-վեց հազար տարվա, որոշ հաշվարկներով` մինչև տասներկու հազար տարվա պատմություն ունի։ Բնական է, որ այդ ընթացքում ունեցել է վերելքներ ու վայրէջքներ։ Հարցն այն է, թե հիմա ինչու և հանուն ինչի է ավելի շատ բացասականն ի ցույց դրվում: Հնագիտական շերտերում էլ բազում ավելորդություններ կան, սակայն արժեքն է ուսումնասիրվում և ցուցադրվում։

Անկեղծ ասած, այս մթնոլորտը դառնում է անտանելի: Ցավոք, մեր ինքնությունից շեղումն էլ դարձել է պետական քարոզչություն։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հակառակորդը, կեղծելով ու ստելով, կործանում է մեր մշակութային արժեքները կամ իրեն է վերագրում դրանք: Այս պայմաններում հիշողության կարուստն ու հայրենական արժեքների մոռացումը, ինչից անմասն չեն նաև մեր իշխանավորները, խիստ մտահոգիչ է, եթե չասենք` վտանգավոր։ Հիշողությունը չափազանց կարևոր է, քանզի այն կապում է մարդուն իր ստեղծման նախակերպար արարչագործության գոյաբանական խորհրդի հետ, մարդուն վեհացնելով` կապում է աստվածապատկերության կատարյալ նախակերպարի հետ, տալիս նրան անընդհատ զարգացման հնարավորություն ու հավիտենական իրողությունների ճանաչողություն` ազատելով հենց այդ մեղքերից ու կարծրատիպերից։ Հետևաբար, ճիշտ կլինի խոսել մեր ազգի զարգացումն ապահովող համակարգերից և մարդու էութենական զարգացումից, պարզաբանել խոսույթի ճիշտն ու սխալը, զերծ մնալ բամբասանքից ու կեղտերը ցուցադրելուց և անցնել գաղափարների քննարկմանը, ինչի բացակայությունից էլ առաջացել է այս վայրիվերո ու մեր ազգին անհարիր իրավիճակը։

Առաջ Աստված: Բարին՝ մեր ազգին:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ