Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 9
Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից:
Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի:
Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ «ես»-ը:
Ո՛չ ավելի` մոռանալ «ես»-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ:
Պետք չի ակնկալել, որ աշխարհի մեջ ամեն ինչ ներդաշնակ լինի:
Մի՛ տենչացեք ապրել մի այնպիսի շրջապատի մեջ, ուր բոլոր մարդիկ համաձայնության մեջ լինեն ձեզ հետ: Ձեր պարտքն է` պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ:
Ներդաշնակությունը միշտ ձեզ հետ կլինի, երբ ձեր լսողությունը լարեք` ընկալելու համար երկնքի երաժշտությունը:
Միշտ կասկածեք ձեր անձի կարողության կամ իմաստության վրա, երբ կամենում եք իրերը կարգի բերել ու իրենց բնական վիճակների մեջ հաստատել:
Եթե այդ բաները Ինձ թողնելով` խնդրեք Ինձնից կարգի բերել դրանք, դուք կկարողանաք թեթև ու ուրախ սրտով շարունակել ձեր ճանապարհը:
Ես եմ իմաստությունը:
Միայն Իմ իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացնել մի որևէ գործի վերաբերյալ, կամ կարգավորել որևէ խնդիր: ՈՒրեմն` Ինձ ապավինեք, ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա: