«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Շատախոսություն

Շատախոսություն
23.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 23

Իմ առաջնորդության կարիքն է՛լ ավելի կզգաք այն ժամանակ, երբ շատ ավելի մոտենաք Ինձ: Այս իրողությունը անկասկած է:
Սակայն այն ժամերը, որ հատկացնում եք Ինձ, միայն նրա համար չէ, որ Ես ձեզ ճանապարհ ցույց տամ, այլ ավելի շուտ մի պատեհություն է, որ զգաք ու լինեք Իմ ներկայության մեջ: Մի՞թե ճյուղը շարունակ խնդրում է որթատունկից, որ ավիշ ուղարկի իրեն, կամ թելադրի, թե ինչ ուղղությամբ պետք է աճել: Ո՛չ, ավիշը գալիս է բնական եղանակով այնքան, որ ճյուղը կապված է որթատունկին:
Ես ասացի.
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և դուք ճյուղերն եք»:
Այո՛, խաղողի ընտիր ողկույզները ճյուղերից են կախվում, իրենց տեսքով ու համով ուրախություն ու հաճույք պատճառելով ամենքին, սակայն ոչ մի ճյուղ չի կարող մտածել, որ ինքն է սնուցում ու կազմավորում պտուղը:
Ո՛չ, խաղողը պտուղն է որթատունկի, մայր տունկի: Ճյուղի գործը իրականում այն է, որ ծառայի իբրև սնուցող, կյանքի ավիշը պտուղին հասցնող խողովակ:
Այս պատճառով է` Ինձ հետ մեկ լինելը դառնում ձեզ համար բացարձակ անհրաժեշտություն: Մնացյալ բաները հետևում են սրան շատ բնական կերպով, իսկ իմ Ներկայության գիտակցության արդյունքը կարող է լինել` միությունը Ինձ հետ: ՈՒրիշների հետ խոսելու մեծ ցանկություն մի ունեցեք, հսկեք ձեզ վրա, որ շատախոսությամբ չզբաղվեք:
Աղոթքով խնդրեք, որ այլոց հետ խոսելու կարիքը բացարձակ անհրաժեշտություն լինի, իսկ ձեր կողմից իրենց տրվող առաջնորդությունը` շատ պարզ ու հստակ: Շատ հաճախ Իմ Հոգին հեռանում է մարդկանցից հենց խոսելու պատճառով. խոսքեր, խոսքեր, անվերջ շարունակվող խոսքեր:
Շատերն են Ինձ Տե՜ր, Տե՜ր անվանում, բայց Իմ խոսքերը չեն կատարում:
Նշանակում է` մի՛ քաջալերեք շատ խոսելը: Գործերն ապրում և արդյունավորվելով` իրենց պտուղն են թողնում դարերի մեջ, իսկ բառերը կորչում են զուր, ինչպես Պողոսն է ասում.
«Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ` ծնծղանների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհք ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»:
Հիշեք, որ շատ քիչ դեպքում է, որ Ես բառերով եմ խոսում մարդու սրտի հետ: Մարդիկ Ինձ տեսնում են Իմ գործերի մեջ, որ կատարվում են ձեր միջոցով, և իրենց հանդիպումը Ինձ հետ կատարվում է` սիրո և իրենց անձնուրացության մթնոլորտի մեջ: ՈՒստի քիչ ապավինեք բառերին: Միշտ հիշիր, որ խոսքը զգայարաններից է դուրս գալիս, ուրեմն դու նրան քո ծառան դարձրու և ոչ թե` տերը:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ