ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Սիրեցե՛ք ձեզ ծառայողներին

Սիրեցե՛ք ձեզ ծառայողներին
16.04.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 16

Սեր, սեր, դարձյալ սեր:
Ջերմ սիրո մեջ է գաղտնիքը:
Սիրեցե՛ք նրանց, ում դաստիարակում եք, սիրեցե՛ք նրանց, ովքեր ձեզ հետ են աշխատում, սիրեցե՛ք նրանց, ովքեր ծառայում են ձեզ:
Կա՛նգ առեք այս մտքի վրա:
Աստված Սեր է:
Նույնացրե՛ք այս միտքը Իմ այս խոսքի հետ.
«Ես և Հայրը մե՛կ ենք»:
Մտքով կանգ առեք երկրի վրա կատարված Իմ գործերի վրա: Դրանց մեջ կտեսնեք` ի գործ դրված սերը:
Եթե դրանք Աստծո գործերն են, նշանակում է` կատարյալ սերն է, որ կատարեց այդ գործերը, այդ հրաշքները:
դեպքում դուք էլ կջանաք Սերը` Աստված, կենսագործել ձեր կյանքի մեջ:
Կատարյալ սերը նշանակում է` կատարյալ թողություն մեղքերի: ՈՒրեմն իմացեք, Իմ որդինե՛ր, որտեղ որ Աստված կա, այնտեղ չի՛ կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ սեր չկա:
Աստված Սեր է. հետևաբար չկա դատապարտություն:
Աստված Սեր է. հետևաբար չկա զայրույթ:
Աստված Սեր է. հետևաբար համբերություն է ամբողջովին:
Աստված Սեր է. հետևաբար զորություն է համակ:
Աստված Սեր է. հետևաբար առատություն է ամբողջովին:
Սիրեցե՛ք Աստծուն և մարդկանց. ահավասիկ այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ:
Աստծո նկատմամբ ունեցած մեր սերն ապահովում է Աստծո համաձայնությունը` մեր պահանջներին ու ցանկությանը:
Դուք գիտեք, որ սերը կատարումն է Օրենքի:
Անդադար աղոթեք սիրո համար:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ