Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Պահպանի՛ր քո բերդը

Պահպանի՛ր քո բերդը
11.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 11

Մի՛ մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ` զատված ուրիշներից, տարբեր` ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող:
Աղոթեք Սիրո համար:
Աղոթք արեք, որ Իմ Սիրո Հոգին իջնի բոլոր նրանց վրա, ում հանդիպում եք:
Դուք ձեզ հետ խիստ վարվեք:
Սովորեք սիրել ու պահել կարգ ու կանոնը:
Ոչ մի դեպքում հետ մի՛ դարձեք ձեր նվաճած կետից: Կարգապահությու՛ն ու դարձյա՛լ կարգապահություն:
Սիրե՛ք այն և ուրախացե՛ք` իրագործելով:
Մտածումը և ցանկությունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ