«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության  հայտնությունը
10.04.2024 | 09:16

(սկիզբը`այստեղ)

ՎԱՐԴԱՆ ԵՐԳՈՂ

(երուսաղեմյան ձեռագիր-1720)

Մա՛յր Աստվածածին, դու՛ռն արքայության, Հանգի՛ստն արդարների և քավարանը մեղավորների,

Լու՛յս լքյալների և ապավենը վհատյալների,

Դե՛ղն հիվանդների և կյանքը նրանց, որ ննջեցյալ են,

Զորավորեցնող Դու տկարներին և հանապազoրդ հաց՝ քաղցածներին,

Ապավինողին՝ հաղթանակի զե՛նք և կենդանի ջուր ծարավածներին,

Որբի համար հա՛յր, մա՛յր՝ երեխեքին,

Ապաստարանելու փրկությա՛ն քաղաք,

եղբա՛յր թիկնապահ,

Եվ մանանայով լեցուն սուրբ սափո՛ր,

բուրվա՛ռ Դու խնկի անուշհոտության.

Տապանա՛կ Աստծո, տախտա՛կ Տէրունի սուրբ կտակների, ծաղկա՛ծ գավազան, ջրհո՛ր կենդանի,

Փակվա՛ծ Դուռ, կյանքի քարտե՛զ կնքված,

Հա՛րսն Երկնավորի և լե՛ռ Վիմածին,

Ա՛մպ լուսավորող, Փեսայածի՛ն Կույս,

Լույսի՛ սյուն մարդկանց՝ ծաղի՛կ ծիրանի,

Վա՛րդ բուրաստանի, երկնայի՛ն քրքում,

Նռնե՛ր և խնձո՛ր, որպես դեղորայք հիվանդին տրվող,

Դու կինամո՛ն ես, անուշհո՛տ նարդոս,

Տա՛շտ խնկաղոթքի և երանահամ աղբյու՛ր կնքված,

Եվ հի՛մք, և պարի՛սպ, և պսա՛կ, և փա՛ռք՝ սուրբ եկեղեցու,

Դու հավատի՛ մայր, պարծա՛նք կույսերի,

Քերովբեական աթոռ, առագա՛ստ՝ Աստծուն ընթացնող, Այգի՛ ցանկալի և Աստվածատունկ դրա՛խտ աշխարհին,

Աստծուն քայլողի համար՝ արևե՛լք,

ծիրանածավալ և անապա՛կ ծով,

Մա՛յր Աստծո, ահա, ինչ վայել է Քեզ,

Քո աղոթքներով, աղերսանքներով օգնականի՛ր ինձ...

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՐԲՈՒՀԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԲԱՐԵԽՈՍ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՏԵՍԻԼՔԸ

Մխիթար Սեբաստացին, երբ դեռ սարկավագ էր, Սևանա կղզու Առաքելոց եկեղեցում Հայոց մեր ազգի հոգևոր լուսարարության համար Սրբուհի Տիրամոր միջնորդությունը խնդրեց: Եվ Տիրամայրը երևաց սարկավագին ու խոստացավ՝ հովանի լինել նրան՝ ողջ կյանքում ու նրա ձեռնարկներում: Եվ երբ հաջողվեց Մխիթարյան Միաբանությունը հաստատել, Մխիթարը Միաբանության դրոշի վրա դրոշմել տվեց՝ ՈՐԴԵԳԻՐ ԿՈՒՅՍԻՆ խոսքերը, հիշեցնելով, որ Սրբուհի Կույսը Հիսուսի Մայրը լինելով, Մայրն է բոլոր ճշմարիտ քրիստոնյաների:

(շարունակելի)

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ