ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Հպարտությունը արգելափակում է ճանապարհը

Հպարտությունը արգելափակում է ճանապարհը
10.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 10

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը. նշանակում է` պետք է սիրել ու հնազանդվել: Ով որ իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ Սերը բնակվում է իր մեջ, և իր հերթին սիրով կպատասխանի Իմ Սիրուն ու կապրի ուրախությունը` Սիրողի ու Սիրվողի փորձառության:
Հնազանդության անհարթ, քարե աստիճանները առաջնորդում են սիրո ու ուրախության այն խճանակարին, որ զարդարում է հատակը Իմ երկնքի: Ինչպես որ երկրի վրա է մարդը իր սիրելիին ասում.
«Որտեղ որ դու ես, այնտեղ է իմ տունը», այդպես է նաև իմ պարագայում: ՈՒր որ Ես եմ, այնտեղ է և Իմ Տունը - Երկինքը:
Երկինքը կարող է լինել ամենաանշուք ու հետին թաղամասի կամ պալատի մեջ, ուր Ես կարող եմ Իմ տունը շինել ամենախոնարհ սրտի մեջ: Ես բնակվել կարող եմ միայն խոնարհի հետ: Հպարտությունը պահակ է կանգնել սրտի դռան առջև, որ թույլ չտա ներս մտնել` հեզ ու խոնարհ Քրիստոսին:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ