ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Զատկական ուրախություն

Զատկական ուրախություն
06.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 6

Ահավասիկ Իմ սրբազան ձեռքը դնում եմ ձեզ վրա` օրհնելու համար: Սիրով ու կարոտով սպասեք այդ մեղմ հպումին, որովհետև սպասումի պահին անգամ ուրախությամբ ու հուզումով կհամակվի ձեր ողջ էությունը` լուսավորվելով ու ջերմանալով Իմ ներկայության արեգակով:
Զատկական այս սուրբ շրջանի մեջ մտահոգություն պատճառող ամեն մի հոգս մի կողմ թողեք:
Թուլացրեք երկրի վրա եղած ձեր բոլոր կապերը, թողեք կյանքի հոգսերը, նրա սիրտ մաշող ծանրությունները, անգամ նրա ուրախությունները: Ցած թողեք ձեր ձեռքերը, թուլացրեք, թեթևություն հագեք, որպեսզի զատկի ճշմարիտ ուրախությունը կարողանա իր մեջ առնել ձեզ:
Մի կողմ դրեք անցյալի ու ապագայի մասին ունեցած ձեր բոլոր մտածումները:
Հեռու վանեք ամեն ինչ, ընդունելու համար հոգևոր կյանքը և ուրախությունը զատկական խորհրդի:
Երբ մարդը օգնություն ստանալու համար աղաղակում է ուժգին, շատ հաճախ, իր երկու ձեռքով ամուր բռնած է լինում երկրավոր մի գանձ այնպես, որ երրորդ ձեռք չունենալով չի կարողանում վերցնել Իմ տվածը, որ մեծ սիրով իրեն եմ պարզում:
Զատիկը տարվա ամենահրաշալի շրջանն է:
Անսպառ օրհնություն` դրված ձեր տրամադրության տակ:
Զոհեք ամեն բան` այն ստանալու համար:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ