«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ծառայությունը մեծություն է

Ծառայությունը մեծություն է
03.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 3

Ի՛մ որդիներ, Ես` ձեզ սպասող Տերը, այստեղ եմ` պատրաստ արձագանքելու ձեր կանչին:

Ահա Ես ծառայողի պես եմ ձեր մեջ. հեզ ու սուրբ, ձեր հրամանին սպասող, պատրաստ ծառայելու:

Իմացեք, որ ծառայությունը մեծության ամենագեղեցիկ հատկանիշներից է:

Ես, որ կառավարում ու Իմ հրամանի տակ եմ պահում տիեզերքը, սպասում եմ Իմ զավակների հրամաններին: Ամեն ինչի համար կանչե՛ք Ինձ:

Երբ խաղաղընթաց դառնա ձեր ժամանակը, դուք սքանչելի ուրախությամբ կխոսեք Իմ մասին և միասին էլ ավելի վեր կբարձրանաք:

Միշտ խոնարհ, հեզ, սրտով պարզ ու մաքուր:

Սովորե՛ք այս, պետք է ո՛չ թե իշխանավոր լինել, այլ` սոսկ ծառա՛:



Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ