«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վարագուրված աստծո կողմից

Վարագուրված աստծո կողմից
01.04.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 1

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,

թե ամեն ոք, որ մեղք է գործում

մեղքի ծառա է:

Հովհաննես 8.24

Իմացեք, Իմ որդիներ, որ դուք շատ բան դեռևս չեք սովորել: Շուտով, շատ շուտով դուք կատարելապես կտիրապետեք Իմ ուսուցմանը, իսկ այնուհետև Իմ զորությամբ և Իմ միջոցով կկարողանաք կատարել ամեն ինչ:

Նույն բանը չպատահե՞ց Իմ աշակարտների հետ: Նրանք վախեցած ու թերահավատ հետևորդներ էին, իսկ հետո Իմ զորության շնորհիվ դարձան առաջնորդներ, բժշկողներ, հաղթողներ:

Ողջ գիտությունն Իմն էր` տրված Հորս կողմից:

Այն Իմն էր նաև երկրի վրա եղած ժամանակ` Իմ մարդեղության տարիներին:

Անշուշտ, հասկանում եք այս բանը:

Կարծում եմ` հասկանում եք:

Հազարավոր քրիստոնյաներ, որոնցից շատերը Ինձ չէին տեսել, իրենց մահվան մատնեցին` առանց դրա հանդեպ երկյուղ ունենալու:

Եթե Ես չլինեի Աստծո Որդի, ով կրեց ողջ ծանրությունը մարդու մեղքի, կամավոր կերպով, կամքի վերջին լարումով մինչև վերջ կրեց ծանրությունը ահավոր դառնության:

Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում, ո՞վ կլինեի Ես:

Ես կարճ ժամանակով վարագուրվեցի Աստծո տեսողությունից` մեղավոր մարդու հետ նույնանալով:

Ասում եմ կրկին, եթե Ես Աստված չլինեի ու կրեի այդ տառապանքը, այդ դեպքում Ես սոսկ մի սովորական մահկանացու կլինեի:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ