ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՉԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
23.09.2011 | 00:00

Քրիստոնեական (կաթոլիկ) թեմայով ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային 7-րդ փառատոնում, որը վերջերս կայացավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ներկայացրել է «Հայկական հաց» վավերագրական ֆիլմը: Փառատոնում, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Բելառուսի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի և այլ երկրների կինոհեռուստավավերագրողներ, «Հայկական հաց»-ն արժանացել է առաջին մրցանակի` ազգային պատմության ցավոտ թեմաները բացահայտելու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Հունաստանի կաթոլիկ եկեղեցու հատուկ մրցանակին` ցեղասպանության ենթարկված հայ քրիստոնյաների հավատապահպանական արիության խորաթափանց վավերագիր վկայության համար:
«Ֆիլմի գլխավոր հերոսուհին` Սուրբ Կարապետ վանքի քահանաներից մեկի 90-ամյա աղջիկը, խոսում է հայկական խնդիրների մասին,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Գասպարյանը,- օրինակ, որ Հայաստանում կան քանդված եկեղեցիներ, խաչքարեր, որոնց տեղը միայն ինքը գիտի, իրենից հետո մշակութային այդ հարստությունները կկորչեն: Ես մտավախություն ունեի, որ բարձրացված խնդիրը զուտ հայկական է, սակայն, ինչպես պարզվեց, այն հարազատ ու մտահոգիչ էր նաև օտարազգիների համար»:
Նշենք, որ նոյեմբերի 1-9-ին Մոսկվայում տեղի կունենա «Լուսաշող հրեշտակ» միջազգային կրոնական կինոփառատոնը` Սվետլանա Մեդվեդևայի և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հովանավորությամբ: Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ ինքն անցել է ընտրական փուլը, և ֆիլմը ցուցադրվելու է հիմնական մրցույթում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ