38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏ 4000 ԵՐԵԽԱ ԱՊՐՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՏ 4000 ԵՐԵԽԱ ԱՊՐՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ
25.10.2011 | 00:00

Երևանում մեկնարկեց «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը», որը կազմակերպում է Հայաստանում «Ռոլան Բիկով» հիմնադրամը:
Այս տարի «Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը» նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը:
Կցուցադրվեն մոտ 100 մանկական ֆիլմեր ու մուլտֆիլմեր` նկարահանված աշխարհի 35 երկրներում: Ինչպես միշտ, դրանք նոր են, արտադրված վերջին մեկ-երկու տարիներին:
Փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելել անվանի արվեստագետներ աշխարհի 15 երկրներից:
«Ես իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում այս տարի UNICEF-ի հայաստանյան գրասենյակը կիրականացնի «Երեխան պետք է ապրի ընտանիքում» և «Ամեն ինչ երեխաների կողմից» ծրագրերը: Սույն թեմային նվիրված ասուլիսին հրավիրված էր Լատվիայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան Իվար Կալնինշը` տիկնոջ և դստեր հետ: Նա նշեց, որ եվրոպական որոշ երկրներում չկան մանկատներ: «Շվեդիայում, օրինակ, քիչ դեպքերում է երեխան մնում առանց ծնողական խնամքի, և անմիջապես որդեգրման գործընթաց է սկսվում, այսպես թե այնպես երեխան հայտնվում է ընտանիքում»,- ասաց նա` ընդգծելով, որ կանայք պետք է ավելի ուշադիր լինեն կյանքի ընկեր ընտրելիս, երեխան պետք է ծնվի սիրուց և մեծանա սիրով շրջապատված:
Իվան Կալնինշի կինն աշխատել է մանկատանը, նրա խոսքով` թեև մանկատանը խնամում են երեխաներին, կերակրում, կեցության նորմալ պայմաններ ապահովում, միևնույն է, երեխաները փախչում են տուն, բոլոր երեխաների ամենամեծ երազանքը տուն վերադառնալն է:
Հայաստանում մոտ 4000 երեխա ապրում է ընտանիքներից հեռու` մանկատներում և հատուկ գիշերօթիկ դպրոցներում, նրանց ավելի քան 80 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող:
«Պետք է ստեղծվեն այլընտրանքային մոդելներ,- ասաց UNICEF-ի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը:- Լավագույն տեղը երեխայի զարգացման համար ընտանիքն է: Մանկատներում տարեկան մոտ 3600 դոլար է հատկացվում ամեն երեխայի համար, 2600 դոլար կպահանջվեր, եթե երեխան ապրեր խնամակալ ընտանիքում»: Հայաստանում 2008-ից գոյություն ունի 22 խնամակալ ընտանիք, որոնց թիվը, Էմիլ Սահակյանի տեղեկացմամբ, չի ավելացել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ