Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Մենք ենք մնալու ջարդված խաղատախտակի մոտ

Մենք ենք մնալու ջարդված խաղատախտակի մոտ
26.02.2024 | 16:50

Երբ արդեն ակնհայտ է դառնում, որ պարտիան տարված է, այլ ելք չի մնում, քան փորձել սեղանը շուռ տալ ու խառնել խաղը:

Չեմ բացառում, որ տեղադրված ռումբերի մասին գնալով ավելի շատ տեղեկություններ կլսենք: Ռումբերը կարող են նաև պայթել, գուցե մի նոր ՊՊԾ գունդ նորից գրավեն:

Կհաջողվի՞ արդյոք «վատ պարողին» փախչել շուռ տված խաղատախտակի մոտից: Իսկ եթե անգամ այդ «վատ պարողին» դա հաջողվի, ում անգամ Ավարայրի ճակատամարտը, դասագրքերն ու Արարատ սարն են խանգարում, մենք ենք մնալու ջարդված խաղատախտակի մոտ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5204

Մեկնաբանություններ