Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հաղորդագրություն

Հաղորդագրություն
24.03.2023 | 21:12

Տեղի է ունեցել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հանդիպումը, քննարկվել են Բերձորի միջանցքի շրջափակման և Հայաստանի ներքաղաքական խնդիրները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունը ոչ միայն չի ապահովում Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլև ուղղակիորեն պարարտ հող է ստեղծում նոր պատերազմի էսկալացիայի համար: Ներքաղաքական հարցերի կապակցությամբ հաշվի առնելով, որ սահմանադրական եղանակով իշխանափոխության համար կարևոր է իշխանության քաղաքականության հետ անհամաձայն ուժերի կոնսոլիդացիան, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններում, կողմերը եկել են այն եզրահանգմանը, որ ընդիմությունը Երևանի գործող իշխանությանը հաղթելու մեծ հնարավորություն ունի, եթե հանդես գա մեկ միասնական թեկնածուով, այլապես ձախողվելու է:

Դիտվել է՝ 7210

Մեկնաբանություններ