«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՈՒ մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ»

«ՈՒ մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ»
06.09.2022 | 07:24

...Երբ Պոլիս հասա, թուրք գրողներ հարցուցին ինձի. ու՞ր կուզես երթալ... Ըսի՝ միայն Բիթլիս: Դժվար է, ըսին, օտարներուն այդ կողմերը չեն թողուր, բայց բան մը կընենք, որ երթաս... Բան մը ըրին, ու գացի...
Քաղաք ավերակ էր, միայն բերդ կանգուն էր:
Քուրդ մը կար, ութսունն անց էր, հորս հիշեց, ճանչցավ:
Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց:
Տուն ավերակ էր, բայց օջախ կար...
Տխրեց, լռեց ու հանկարծ երգեց.
-Ճամփորդ ախպա՛ր, մեր տուն արի,
Աս ալ հայու օջախ է...
Այդ երկու տողը երգեց ու ավելացրեց.
-Մեծ մայրս՝ Լուսնթագ Կարողլանյան կերգեր, անորմե սորված եմ: Հիմա որ օջախ ըսի, այդ երգ հիշեցի: Հավանաբար այդ օջախի քով մեծ մայրս այդպես երգած է... Հա, գտա մեր տուն, մեր օջախ: Հետո մարդիկ կային, քուրդեր, թուրքեր, ըսի՝ դուք գացեք, կուզեմ մինակ մնալ...
ՈՒ մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ: Ինչքա՞ն է մնացել, ի՞նչ է խորհել, ի՞նչ է զգացել...
Ի՞նչ իմանաս...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ («Բարի հսկան» գրքից)
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 10885

Մեկնաբանություններ