«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանության կյանքը

Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանության կյանքը
24.11.2020 | 14:10

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է.


«Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։ Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա «չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարի մասին պատմելն ավելորդ է, բոլորս լավ գիտենք, թե ինչպես այս անձնավորությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ, փաստացի իրականացնելով ծրագրեր, որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝ անդեմ, անհավատ, անհայրենիք, անսեռ և անհոգի ինչ-որ բիոզանգված։


Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել, չնայած ինքը ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակության մեջ։
Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան, որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։ Կարող եմ վստահ ասել՝ չի ստացվի, քանզի այն բուրգի գլխին, որը ուղղակի ոչնչացրեց երկիրը, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է»։

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ