Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն. Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։
ԼՐԱՑՈՒՄ. 16:00. Կապիտանը լրացուցիչ պարզաբանեց, որ դիմակի համար արձանագրություն կազմելիս հնարավոր չի եղել այն ավարտին հասցնել, և վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար։