18.03.2023|
22:45
Նաիրի Հոխիկյանին ես անձնապես ծանոթ չեմ, բայց հետևում եմ նրա գործունեությանը։ Տպավորությունս այնպիսին է , որ նա ազնիվ մարդ է և վառ հայրենասեր, որ նրա իդեալը հայրենիքին առավելագույն չափով պիտանի լինելն է։ Հոխիկյանի պրոռուսական կողմնորոշումն ունի իր օբյեկտիվ բացատրությունը; Ճիշտ է, Ռուսաստանը չի եղել այն, ինչ Թուրքիան է Ադրբեջանի համար, բայց այն, ինչ արել է Ռուսաստանը Հայաստանի համար արժանի է ամեն տեսակ հիացումի: