Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«20-30 տարի առաջ չէինք կարող նույնիսկ նման բան մտածել»

«20-30 տարի առաջ չէինք կարող  նույնիսկ նման բան մտածել»
01.05.2012 | 00:00

Գրողների համահայկական 6-րդ համաժողովը դարձյալ համախմբեց սփյուռքահայ գրողներին: Համաժողովն անցկացվեց Երևանում ու Ծաղկաձորում: 60-ից ավելի սփյուռքահայ գրող-պատվիրակներ են ժամանել աշխարհի շուրջ 20 երկրից (ԱՄՆ, Սիրիա, Թուրքիա, Լիբանան, Իրան, Արցախ, Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռումինիա, Անգլիա, Կիպրոս, Իսրայել, Արգենտինա, Եգիպտոս, Գերմանիա, Շվեյցարիա, Աբխազիա):

Համաժողովի բացման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի գրողների երկքաղաքացիության անձնագրեր տրամադրեց: Ապրիլի 22-ին գրողները մասնակցեցին «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման բացման հանդիսությանը: Համաժողովի շրջանակներում կայացավ նաև սփյուռքի գրողների վերջին տարիներին հրատարակված գրքերի շնորհանդեսը: «Պատեհ առիթ էր` հայ գրատպության 500-ամյակի տոնակատարության շրջանակներում ներկայացնելու սփյուռքի մեր հայրենակիցների վերջին տարիներին հրատարակված գրքերը,- ասաց ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:- Գրողների համահայկական 6-րդ համաժողովը հոբելյանական է: Առաջին համաժողովից 10 տարի է անցել: Ստեղծվել է գրական միասնական դաշտ, գործում են լիարժեք չափորոշիչներ»:

Այս տարի ՀԳՄ նախագահության միաձայն որոշմամբ սփյուռքի շուրջ 70 անվանի գրող դարձել է ՀԳՄ լիարժեք անդամ, ինչը Լևոն Անանյանը համարում է մեծ ձեռքբերում: «20-30 տարի առաջ չէինք կարող նույնիսկ նման բան մտածել»,-ասաց նա` հավելելով, թե այս տարի համաժողովի բովանդակային, թեմատիկ կիզակետը արդի հայ գիրքն է: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ պետական բյուջեից գրատպության ոլորտի համար տարեկան շուրջ 135 միլիոն դրամ է հատկացվում` տարբեր անվանակարգերի, այդ թվում` գեղարվեստական գրականության տպագրության համար: Այդ գումարներից սփյուռքի գրողներին շատ քիչ տոկոս է հատկացվում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ