Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հաջորդը Տիգրանաշենն է

Հաջորդը Տիգրանաշենն է
29.06.2024 | 12:05

Ադրբեջանական մամուլն «ավետում» է, որ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին վերադարձնել Քյարքին (Տիգրանաշենը)»:

Սա նորություն չէ, խնդիրն այլ է:

ՈՒրեմն, 2021թ. հունվարի 4-ին հանրաճանաչ կոկորդիլոսագետ Սարգսյան Գարիկն ասաց, որ «Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում» և ավելացրեց` «Տիգրանաշենի «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց («ազգափրկիչներին») հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»։

Հիմա ի՞նչ` խա՞շ, թե՞ ֆուֆլո (բեզատչոտնիկ):

Ընտրությունը քոնն է, չնայած` Նոր Հայաստանում բեզատչոտնիկ լինելը նորաձև է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ