ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արևմտյան «բեսպրեդել»

Արևմտյան «բեսպրեդել»
16.03.2023 | 21:58

Ամերիկական՝ առանց տարբերանշանների, Ղրիմին հարող տարածքներում հետախուզում կատարող գերժամանակակից անօդաչու թռչող սարքը, «տեսնելով» ռուսական մարտական հերթապահության մեջ գտնվող կործանիչները, «շփոթված» ընկել է Սև ծովի խորքերը:

ԱՄՆ-ը այն համարում է իրենց պետության սեփականությունը և արգելում որևէ մեկին հանել, բռնագրավել կամ տնօրինել այն:

Պատկերացնու՞մ եք:

Ա՛յ քեզ բան:

Ուրեմն իրենց կարելի է որտեղ ասես պատերազմ հրահրել, երկրներ մասնատել ու տիրել, ում նկատմամբ ասես տնտեսական և այլ սանկցիաներ կիրառել, պատիժներ ներկայացնել, այլ երկրների պետական օտարերկրյա արտարժույթները, գործարարների սեփականությունը, դրամական միջոցները սառեցնել, առգրավել, տնօրինել ինչպես ուզում են, նույնիսկ՝ նվիրաբերել Ուկրաինային, պայթեցնել գազամուղը, բանակցության ջանքերի փոխարեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ միասին զինել Ուկրաինան, իսկ ուրիշները պետք է հարգեն իրենց վթարված ԱԹՍ-ի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:

Զգում ե՞ք լկտիության, աներեսության բեսպրեդելի մակարդակը:

Ճիշտ են ասում ռուսները. ,,Чья бы корова мычала, твоя бы молчала,,...

Այս կերպը, այս տեսակը ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում:

Չե՞ք զգում, որ նման տեսակ են նաև իրենց կողմից այլ երկրներում ձվադրված ինկուբատորային քաղաքական, հասարակական գործիչներն ու կազմակերպությունները:

Բոլորը՝ բոլոր երկրներում:

Իրենց կարելի է հեղաշրջումներ կատարել, հիրավի կամ հանիրավի նախկիններին քննադատել, մեղադրել ամեն ինչում, սակայն իրենց հասցեին քննադատություններն ու մեղադրանքներն ընդունել ցավագին, հիվանդագին և ագրեսիվ:

Իրենց կարելի է ձևախեղել իրավական դաշտը, օրենքները մեկնաբանել ինչպես իրենց հաճո է, կարելի էր գործադուլ, դասադուլ կազմակերպել, ռադիոտան դռները ջարդել, աղբով, մեքենաներով, նույնիսկ մանկասայլակներով ճանապարհ փակել, իսկ հիմա չի կարելի և փակելու դեպքում կամ խաղաղ ակցիայի մասնակիցներին գույնզգույն բերետավորների միջոցով, մարմնական վնասվածքներով, բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել ու կալանավորել, քրեական գործեր հարուցել:

Փաստորեն, գնալով արևմտյան լկտիությունը, աներեսությունը, պնդաճակատությունը, անամոթությունն ու բեսպրեդելը հաջողությամբ և համառորեն տարածվում, արմատավորվում և զարգանում աշխարհով մեկ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ