Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 
  • «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»

    «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»

    23.04.2023| 21:22
    ...Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր՝1967թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը՝ նա վառում է հավերժական կրակը և, բարձրանալով ամբիոն, ճառով դիմում է ներկաներին.
  • Ապրիլի 24-ը թելադրում է

    Ապրիլի 24-ը թելադրում է

    23.04.2023| 18:15
    Արցախի ճանապարհին դրվող ադրբեջանական անցակետը նման է լինելու բանտի, լավագույն դեպքում՝ գետտոյի չարագուշակ մուտքի՝ բիրտ, նվաստացուցիչ ու խտրական կանոններով: Հանդուրժել դա՝ նշանակում է հաշտվել Արցախի նորովի մեկուսացմանը՝ գոյութենական առավել խիստ սպառնալիքով: Հուսով եմ՝ ազգային մեր պատվախնդրությունից դեռ պատառիկներ մնացել են: Ուստի առաջարկում եմ այսօր Երևանում կայանալիք Ջահերով երթը Ծիծեռնակաբերդից հետո ուղղել դեպի Արցախ: Գուցե դա ազդանշան լինի հետագա սպառազեն երթի, առանց որի հայոց մեր ընդհանուր անվտանգությունը չի կայանալու:
  • Եկեք և զգացեք ժողովրդի ուժը

    Եկեք և զգացեք ժողովրդի ուժը

    23.04.2023| 15:15
    Կարևոր բան կա, որ մենք պետք է լավ հասկանանք։ Այն, որ դավաճանն ու իր թիմակիցները ուզում են, որպեսզի ժողովուրդը քննարկի իրենց դուրս տված հիմարությունները։ Հակառակ պարագայում, և դա նիկոլները լավ են հասկանում, մարդիկ ուղղակի սկսելու են զբաղվել իրենցով։ Այսինքն, ոչ թե այդ հիմարություններն են քննարկելու, այլ դուրս են գալու և կոնկրետ հարցեր լուծելու։
  • Երբ խոչընդոտում են յուրայինները

    Երբ խոչընդոտում են յուրայինները

    23.04.2023| 09:23
    Ամենաանելանելի թվացող իրավիճակում անգամ ելք գտնվում է, եթե լիովին հուսալքված ու հանձնված չես բախտի քմահաճույքին, եթե շարունակում ես հետամուտ լինել քո նպատակին: Այս ընթացքը, սակայն, առավել դժվարին է դառնում, երբ քեզ խանգարում են ներսից ու կողքից, երբ քեզ հատուկ՝ նենգ մտայնությամբ մոլորեցնում են ու խաբում, փորձելով քեզ ավելի «դյուրամարս» դարձնել թշնամու եւ նրա կամակատարների համար:
  • Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն  ինքը մեռել է ու դեռ խաբար չէ

    Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն ինքը մեռել է ու դեռ խաբար չէ

    23.04.2023| 09:22
    Ախր դա ինձ համար ոչ միայն քաղաքական, այլ նաև մարդկային դիակ է մեր գլխին` հոտած, նեխած վիճակով։
  • Վրեժը

    Վրեժը

    23.04.2023| 09:20
    Խոստացել էի, որ չպատմեմ, բայց պատմում եմ: Դարավերջի մեր ազատատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կերպասից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ:
  • ՈՒժային պայքարում թույլերը տեղ չունեն

    ՈՒժային պայքարում թույլերը տեղ չունեն

    22.04.2023| 21:15
    Մեր` մինչև վերջ չմտածված, մակերեսային ու, ըստ էության, գավառական պատկերացումներն ու մոտեցումները մեր գոյության ֆունդամենտալ պրոբլեմների մասին, լրացուցիչ մեծ դժվարություններ են ստեղծում առանց այդ էլ կրիտիկական ներկա վիճակում։
  • Ելքեր և ուղիներ միշտ կան

    Ելքեր և ուղիներ միշտ կան

    22.04.2023| 21:13
    Բոլորը դարձել են անխուսափելի կործանման փորձագետներ՝ առանց սթափեցնող ելքի, առանց հույսի ու հավատի։ Եթե հոգևոր դասի ներկայացուցիչն է անզորության խոստովանություն անում, ուրեմն, ավելի խոր ինքնության ճգնաժամ դժվար է պատկերացնել։
  • Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    22.04.2023| 20:10
    Ավտոմեքենայով մտել էի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք: Ավտոմեքենան փորձեցի կայանել: Նշանագրված կայանատեղիի մեծ մասը զբաղեցնում էին տարբեր ձևաչափի մետաղական իրեր: Ավտոմեքենային մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձնավորություն և պահանջեց ավտոմեքենան կայանել նշանագրված հատվածում: Այն հատվածում, որի մեծ մասը զբաղեցնում էին մետաղական իրերը: Բացատրեցի այդ հատվածում կայանելու անհնարինությունը:
  • Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի

    Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի

    22.04.2023| 20:01
    Հիսուսը Հուդեայի քաղաքական դաշտում ի հայտ եկավ, երբ դե յուրե իշխանություն էր համարվում Հերովդես արքայի կառավարությունը: Թեպետ անշուշտ փաստացի իշխանությունը Հուդեայում վաղուց պատկանում էր Հռոմին, որի ներկայացուցիչն էլ այդ ժամանակահատվածում Պոնտացի Պիաղտոսն էր: Ըստ պատմիչների նա վարում էր հարկային դաժան քաղաքականություն, անարգում էր հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշում էր ժողովրդական ապստամբությունները: Այսինքն, հռոմեացիք Հուդեայում անում էին այն ամենը, ինչ օտարերկրյա գործակալական ցանցերն անում են Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ: